«Այժմ արդեն գործում է երեք փաթեթ` մշակված տարբեր նախասիրություններ ունեցողների համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նոր փաթեթներն են`
Երեքը մեկում Կլասիկ – 15000 դր/ամիս` 4Մբ/վ ինտերնետ, 116 ալիք, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր,
Երեքը մեկում Ռոք – 18000 դր/ամիս` 6Մբ/վ ինտերնետ, 118 ալիք, որից 2-ը` HD, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր,
Երեքը մեկում Ջազ – 24000 դր/ամիս` 8Մբ/վ ինտերնետ, 120 ալիք, որից 4-ը` HD, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր:
Հարստացել է նաև «Յուքոմ»-ի սարքային բազան, և հաճախորդներին արդեն տրամադրվում են օպտիկական կոնվերտոներ (GPON), որոնք ունեն բարձր որակի WiFi հասանելություն ապահովելու հնարավորություն, և պետք չէ հավելյալ սարքավորումներ գնել անլար ինտերնետից օգտվելու համար:
U!TV պորտալում ավելացվել է անընդհատ համալրվող Extras բաժինը, որտեղ բաժանորդները կարող են հետևել եղանակի տեսությանը, կարող են խաղալ:
Հայկ Եսայանը նաև նշեց, որ շարունակվելու են աշխատանքները գիտական հաստատությունների հետ և շարունակվելու է գրադարաններին անվճար ինտերնետ WiFi տրամադրելու գործընթացը:
Հայկ Եսայանը անդրադարձավ Յուքոմի ծառայությունների հասանելությանը Երևան քաղաքի տարբեր համայնքներում` նշելով, որ Շենգավիթ համայնքի բնակիչները հոկտեմբերի երկրորդ կեսին արդեն կկարողանան բաժանորդագրվել և օգտվել բոլոր ծառայություններից, հաջորդը Աջափնյակ համայնքն է:










































