Այսօր մեկնարկում է տղամարդկանց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Առաջին 4 տուրերը կկայանան Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում` սեպտեմբերի 26-ին, 28-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին, այդուհետ շախմատիստները կտեղափոխվեն Իսպանիայի Բիլբաո քաղաք և այնտեղ կխաղան ևս 4-ական պարտիա` հոկտեմբերի 6-ին, 8-ին, 10-ին և 11-ին:
Բացի Լևոն Արոնյանից, մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստներ, հնդիկ Վիշվանաթհան Անանդն ու նորվեգացի Մագնուս Կարլսենը, ինչպես նաև ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն:
Առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը.
Անանդ-Կարլսեն
Արոնյան-Վալեխո
Նակամուրա-Իվանչուկ: