Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անտառային հրդեհներից Իսրայելում զոհվել է 40 մարդ. Թուրքիան օգնության ձեռք է մեկնում

Չորային եղանակի պատճառով Իսրայելում աղետալի իրավիճակ է ստեղծվել: Իսրայելական իշխանությունները ստիպված են եղել Հայֆայի շրջանից ավելի քան 13.000 մարդու տեղահանել, այդ թվում՝ մոտ 600 բանտարկյալների այդ տարածքի բանտերից: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ շրջանում հրդեհը սկսվել է հինգշաբթի ցերեկը միանգամից 3 ուղղություններով: Հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 2,8 հազար հեկտար: Օրվա ընթացքում հրշեջները խոստովանել են, որ կրակը դուրս է եկել իրենց վերահսկողությունից: Իրավապահները կարծում են, որ դա չորային եղանակի հետևանք էր, այլ ոչ թե հրդեհելու դիտավորյալ փորձ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն արդեն հայտարարել է, որ տարհանումը կշարունակվի, քանի որ այլ դեպքում ավելի շատ զոհեր կլինեն:
Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ հրդեհի պատճառով մոտ 40 մարդ էր զոհվել: Զոհվածներն ավտոբուսով մեկնել էին տեղի բանտերից մեկը, որպեսզի բանտարկյալներին տեղահանեին, սակայն հրդեհի պատանդ էին դարձել: Զոհվածների մեջ հրշեջներ և ոստիկաններ էլ կան:
Իսրայելին ստեղծված իրավիճակում օգնություն են առաջարկել Հունաստանն ու Կիպրոսը:
Վերջին ամիսների լարվածության ֆոնին հետաքրքիր է, որ Թուրքիայի կառավարությունն էլ է առաջարկել իր օգնությունը:
France Presse գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ստորագրել է հրամանագիր Իսրայել երկու հրշեջ օդանավ ուղարկելու մասին: Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մեհմեթ Էրզոյը հայտարարել է, որ սա «մարդասիրական օգնություն է»: Ավելի վաղ Իսրայելը օգնության խնդրանքով դիմել էր մի քանի երկրների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում