Երեկ երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ստիպված է եղել 3 րոպեով դադարեցնել բոլոր թռիչքները և վայրէջքները, քանի որ AirBridge Cargo ընկերության օդանավ երիտասարդ մի ցլիկի բեռնավորման ժամանակ վերջինս փախել է վանդակից:
Ցլիկին որսալու համար պահանջվել է մոտ կես ժամ: Մինչ այդ մոտ 5 չվերթ ուղղվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Ցլիկին կես ժամ հետո վերադարձրել են վանդակ, որից հետո օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը: