Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Կիսված ժամանակ

Ըստ երևույթին, համաշխարհային անցուդարձը, միջազգային կյանքը բաժանվելու են երկու մասի` WikiLeaks-ից առաջ և դրանից հետո:
Ինչ էր դրանից առաջ` իմացանք հենց WikiLeaks-ից և դեռ շարունակում ենք իմանալ, քանի որ կայքին հասանելի դարձած ամերիկյան դիվանագիտության նամակագրությունը շարունակում է հրապարակվել, և ինչպես գերմանական «Շպիգելն» էր հաշվել, եթե շարունակվի հրապարակման այն ռեժիմը, որ կա այժմ, ապա WikiLeaks-ի ձեռքի տակ եղած նյութը կբավականացնի 66 տարի: Գրեթե միստիկ թիվ է: Բայց չտարվենք սնահավատությամբ և առաջնորդվենք միայն իրական քաղաքականությամբ: Ահա այդ իմաստով էլ անորոշ է, թե ինչպիսին է լինելու կյանքը WikiLeaks-ից հետո: Համենայնդեպս, դրա մասին որևէ «արտահոսք» դեռևս չկա: Գուցե 66 տարի հետո էլ հայտնի դառնա, թե ինչպիսին էր համաշխարհային անցուդարձը, միջազգային քաղաքականությունը WikiLeaks-ից հետո: Ակնհայտ է մի բան, որ այն անկասկած որոշակիորեն տարբերվելու է դրանից առաջ եղած մասից, քանի որ այժմ կա նախադեպ, երբ դիվանագիտական նամակագրությունը կարող է դառնալ համաշխարհային հանրության սեփականությունը: Բնական է, որ դա հենց այնպես չէ, որ սեփականություն է դառնում: Այսինքն` պատահականությունը կամ դիպվածը չէ, որ հանդիսանում է այդօրինակ խոշոր սկանդալների պատճառ: 250 հազար էջ ներգերատեսչական նամակագրությունը այն ծավալը չէ, որ կարող է զուրկ լինել անվտանգության և ապահովագրության բավարար մեխանիզմներից, այն էլ այնպիսի գերտերությունում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է: Իհարկե, չի կարելի տեսականորեն բացառել, որ գերտերությունների ինքնավստահությունը երբեմն կարող է հենց իրենց հետ չար կատակ խաղալ և դառնալ այդօրինակ բացթողումների պատճառ: Բայց դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ բավական հետաքրքրական մի ընթացք է ստանում գործը. WikiLeaks-ի «ինքնագործունեությունը» քննադատվում է, ԱՄՆ պետքարտուղարը դրա համար ներողություն է խնդրում աշխարհից, Ինտերպոլը հետախուզում է հայտարարում կայքի հիմնադրի նկատմամբ, կայքը զրկում են հոստինգից, բայց հրապարակումները շարունակվում են հետևողականորեն ներկայանալ աշխարհին` էջ առ էջ, դրվագ առ դրվագ:
Լավ, եթե հնարավոր չի եղել կանխել արտահոսքը, մի՞թե հնարավոր չէ կանխել դրա հետագա տարածումը: Անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները արդյո՞ք այդպես անզոր են, թե՞ պարզապես ցանկություն չկա դրանց զորությունը գործի դնելու: Համենայնդեպս, խնդիրն այն է, որ եթե տեղի ունեցած, հստակ վերահսկվող և մշակված տեխնոլոգիայի կիրառում չէ, ապա հակառակն այն է, որ կատարվածը ուղղակի լրջագույն մարտահրավեր է համաշխարհային անվտանգությանը: Կամ մեկը, կամ մյուսը: Ու այս համատեքստում խնդիրը միանգամայն լրջորեն վերաբերում է նաև Հայաստանին: Օրինակ` եթե ֆիզիկական ահաբեկությունների պարագայում Հայաստանը կարծես թե, ընդ որում` բարեբախտաբար, հեռու է մնում թիրախային գոտիներից, լինելով, իհարկե, այդ ամենում քիչ նշանակություն ունեցող պետություն, ապա տվյալ պարագայում, փաստացի, պարզվում է, որ Հայաստանն էլ անմիջականորեն առնչվում է կատարվածին: Կրկնում եմ, եթե խոսքը ահաբեկության մասին է: Չէ՞ որ հրապարակված կամ հրապարակման ենթակա փաստաթղթերում, ըստ տարբեր աղբյուրների, կա Հայաստանին վերաբերող մոտ 2000 էջ: Թե ինչ կա այդ էջերում, ինչ բովանդակության փաստաթղթեր են դրանք, հայտնի չէ: Մինչդեռ այնտեղ կարող են լինել տեղեկություններ, որոնք անմիջականորեն սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը: Չէ՞ որ արդեն իսկ հրապարակվածը, թե Հայաստանի տարածքով զենք է վաճառվել Իրանին, ուղղակիորեն արդեն իսկ ազգային անվտանգության հարց է: Ընդ որում, սա ունի երկու շերտ. առաջինն այն է, որ ազգային անվտանգության սպառնալիք են իրենց մեջ պարունակում իշխանության գործողությունները այս կամ այն հարցում, այդ թվում օրինակ` հենց Իրանին զենք վաճառելու առումով: Ամենևին չի բացառվում և նույնիսկ շատ հավանական է, որ WikiLeaks-ի տրամադրության տակ եղած նյութերում կան Հայաստանի իշխանության գործողությունների մասին այլ նյութեր, որոնք նույնպես վկայում են այդ գործողություններում ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների մասին: Առավել ևս, որ վերջին շրջանում կարծես թե այլ աղբյուրներից էլ եկել են այդօրինակ գործողությունների մասին լուրջ տեղեկություններ` կապված հայտնի բացահայտումների հետ: Մյուս շերտն այն է, որ համաշխարհային հանրության սեփականությունը կարող է դառնալ տեղեկատվություն, որի հրապարակայնացումը կարող է հարվածել ազգային անվտանգությանն այն իմաստով, որ ցանկալի չէ, որ լինի դրան տիրապետողների նույնիսկ քիչ թե շատ լայն, ուր մնաց համաշխարհային շրջանակ:
Անշուշտ, այդ առումով խնդիրը միայն Հայաստանինը չէ. այդ նույն խնդրի առաջ կանգնած են գրեթե բոլոր պետությունները, որոնք հիշատակվում են 250-հազարէջանոց «արտահոսքում»: Բայց տվյալ դեպքում մեզ մեր խնդիրն է հուզում: Այդ առումով հարցն այն է, թե ինչքանո՞վ է Հայաստանի իշխանությունը պատրաստ այդ նոր իրավիճակին, տեղեկատվական «ազատության» դրսևորմանը: Արդյո՞ք Հայաստանի իշխանական համակարգում գիտակցվում է նախադեպի լրջությունը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ունի «աշխարհը WikiLeaks-ից հետո» սցենարի պայմաններում սեփական դերակատարության գոնե մոտավոր պատկերացում, սեփական տեղի ու դերի տեսլական, և ընդհանրապես համաշխարհային տրամադրությունների ադեկվատություն, որը թույլ կտա, որ ասենք` գոնե 66 տարի հետո «սպասվելիք» նոր «արտահոսքում» Հայաստանի իշխանության առումով չլինեն ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնող հիշատակումներ` թե՛ ուղղակի գործողությունների, թե՛ անուղղակի տեղեկատվության իմաստով: Ընդ որում, այդ առումով խնդիրը ոչ միայն իշխանության, այլ ընդհանրապես քաղաքական համակարգի, ընդդիմության, հասարակության, քաղաքացիների մտահոգության և մտորումների առարկան պետք է լինի: Որովհետև նախ դժվար, իսկ հետո նաև ազգային անվտանգության տեսանկյունից բավական վտանգավոր է պատկերացնել, որ առաջիկա, ասենք, 66 տարում Հայաստանում պետք է նույն իշխանությունը լինի և մտածի հաջորդ «արտահոսքում» ավելի անբիծ ներկայանալու և քիչ վտանգների ենթակա լինելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում