Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 120 մարդու այն բանից հետո, երբ Պլովդիվի մոտակա գյուղերից մեկի բնակիչները հարձակվել են գնչուների վրա:
Ինչպես հայտնում է BBC-ն, Կատունիցա գյուղի հարյուրավոր բնակիչներ գնչուներին պատկանող տներ և մեքենաներ են այրել: Դեպքից առաջ ճանապարհային պատահարի արդյունքում մի պատանի է զոհվել և գյուղում լուրեր են տարածվել, թե մեղավորները գնչուներն են, քանի որ միկրոավտոբուսը, որը վրաերթի էր ենթարկել պատանուն, պատկանել է նրանց: