Լիբիայի ապստամբներն այսօր կարողացել են հետ մղել Մուամար Քադաֆիի զորքերի կողմից Ղադամես քաղաքի գրավման փորձերը: Այսօր այս քաղաքի համար, որը գտնվում է Թունիսի, Ալժիրի և Լիբայի սահմանագծին, մարտեր էին ընթանում, ինչի արդյունքում զոհվել են 5 ապստամբներ, 20 մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է «Իտառ-Տասս»-ը` հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցչի խոսքերին, հարձակում իրականացրած քադաֆիականների հրամանատարը Մուամար Քադաֆիի որդիներից մեկն է եղել` Խամիսը:
Ղադամեսը յուրահատուկ քաղաք է, այստեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է տուարեգներից, քաղաքն ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:











































