Լոնդոնում կազմակերպվել է աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի ցուցահանդեսը: CNN-ի փոխանցմամբ` Թեյլորին պատկանող թանկարժեք իրերի հավաքածուն յուրահատուկ է: Զարդերը հիմնականում Թեյլորի ամուսինների կողմից արված նվերներ են:
Հավաքածուն ընդհանուր առմամբ գնահատվել է 30 միլիոն դոլար, այն ցուցադրվում է աշխարհի տարբեր քաղաքներում: Լոնդոնից հետո Թեյլորի զարդերը կցուցադրվեն Լոս Անջելեսում, Դուբայում, Փարիզում, իսկ վերջին հանգրվանը կլինի Նյու Յորքը:
Բրիտանական Guardian-ը գրում է, որ դեկտեմբերին Էլիզաբեթ Թեյլորի` ցուցահանդեսի հանված զարդերի մի մասը կվաճառվի աճուրդում, որից ստացված եկամուտը կնվիրաբերվի Էլիզաբեթ Թեյլորի կողմից՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակով 1991 թ. հիմնված բարեգործական ֆոնդին:
Հիշեցնենք, որ լեգենդար դերասանուհին մահացել է 2011 թ. մարտի 23-ին:









































