Այսօր Բարսելոնայում տեղի կունենա վերջին ցլամարտը: Այսուհետ այն արգելված է Կատալոնիայում: Համապատասխան օրինագիծն ընդունել է Կատալոնիայի պառլամենտն՝ ընդառաջելով 180 հազար բնակիչների խնդրանքին:
Ինչպես հայտնում է newsru.com-ը, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հույս ունեն, որ համանման օրինագիծ կընդունվի նաև Իսպանիայի այլ վայրերում, սակայն նույն Բարսելոնայում բոլորը չէ, որ համաձայն են ավանդական ցլամարտի արգելքի հետ:
Ցլամարտի կողմնակիցները մեղադրել են Կատալոնիայի իշխանություններին՝ հարյուրամյա ավանդույթը ոչնչացնելու մեջ` նշելով, որ ցլամարտն իրենց մշակույթի մաս է կազմում:











































