Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Միջազգային փորձագետները հայ տուժողներից զգուշանում են, ծանր հանցագործներից` ո՞չ

Ուսումնասիրելով միջազգային փորձագետների գնահատականները` հայրենի օրենսդրության վերաբերյալ, նկատում ես, որ նրանք միշտ չէ, որ ճիշտ են հասկանում հայի մենթալիտետը և դրա հետևանքները` մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող եվրոպական նորամուծությունները լիարժեք կիրառելու դեպքում:
2008թ. ապրիլից մինչև 2009թ. հունիս (որը համընկնում է մարտիմեկյան դատավարությունների հետ) ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում իրականացրել է Դատավարությունների մոնիտորինգի ծրագիր: Վերջինիս Ամփոփիչ զեկույցը հրապարակվել է 2010թ. մարտին և ներառել է բազմաթիվ առաջարկություններ քրեական դատավարությանը և մարդու իրավունքների հարակից ստանդարտների ներդրմանն առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ: Ամփոփիչ զեկույցում զետեղված եզրակացությունների, ինչպես նաև ՄԻ եվրոպական դատարանի նախադեպային դատական պրակտիկայի, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների և նախագահին առընթեր ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի և շահագրգիռ սուբյեկտների մասնակցության հիման վրա հատուկ Հանձնաժողովը (այն ստեղծվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ) մշակել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումների Հայեցակարգ:
Մինչ այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, փաստաթղթի վերաբերյալ ԵԱՀԿ-ն և ԺՀՄԻԳ-ը եզրակացություն են կազմել և որոշ առաջարկություններ ներկայացրել: Եվ այսպես, միջազգային կառույցների փորձագետները Հայեցակարգը համարելով առաջադիմական և մեծ մասամբ համահունչ` քրեական դատավարության շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին, այդուհանդերձ, այն համարել են ոչ համապարփակ փաստաթուղթ և որոշ առաջարկներ ներկայացրել: Դրանցից ընդամենը մի քանիսին անդրադառնանք: Նշվում է, որ «Հայեցողական քրեական հետապնդումը» և «պարզեցված նախաքննությունը» կարծես սովորական քննության` ժամանակ և ծախսեր տնտեսող այլընտրանքներ են: Այստեղ փորձագետներին մտահոգել է այն հանգամանքը, որ դրանք կարող են դատախազական չարաշահումների հնարավորություն առաջացնել: Ուստի փորձագետներն առաջարկում են, որ չարաշահումները կանխելու նպատակով հատուկ ընթացակարգերի նկատմամբ անհարժեշտ է ամրագրել համարժեք դատավարական երաշխիքներ. օրինակ` տուժողին իրավունք տալ դատարանում բողոքարկել քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազի որոշումը: Հայեցակարգով առաջարկվում է նաև պարզեցված նախաքննության կիրառությունը նախապայմանավորել տուժողի համաձայնությամբ: Միջազգային փորձագետներն էլ գտնում են, որ նախաքննության նկատմամբ «վետո» դնելու իրավունքը տուժողին վերապահելը կարող է շատ հաճախ խոչընդոտել պարզեցված նախաքննության հիմնական նպատակի իրագործումը, այն է` ավելի մեղմ պատժի խոստման դիմաց մեղադրյալի` համագործակցելու պատրաստակամությունը գնահատելը: Ուստի առաջարկում են այն վերանայել և տուժողին ձեռնտու որոշակի մեխանիզմներ ներդնել: Մեր կողմից էլ նշենք, որ լինում են դեպքեր, երբ մեղադրյալը չհասկանալով` գնում է համագործակցության, բայց դատավճռից դժգոհ մնալուց հետո զրկվում է ամբողջ ծավալով բողոքարկելու հետագա հնարավորությունից:
Իհարկե, ողջունելի է մեկ այլ փոփոխություն. խոսքը ընթերակայի` անարդյունավետ ինստիտուտը վերացնելու մասին է, քանի որ գրեթե բոլոր դեպքերում ընթերակա կոչվածները կամ չգիտեն իրենց անելիքը, կամ գիտեն, բայց վախենում են քննչական մարմնի որևէ գործողության դեմ առարկել, կամ պարզապես «շտատով» կադրեր են և միշտ համագործակցում են իրավապահների հետ: Միջազգային փորձագետները գոհ են և կարծիք են հայտնում, որ փոխարենը մեղադրյալի իրավունքները պաշտպանելու և քննչական մարմինների չարաշահումները կանխելու առավել արդյունավետ միջոց կարող է լինել քննչական գործողություններին պաշտպանի ներկայությունն ապահովելը: Փորձագետներն այստեղ շատ առաջ են անցել և անտեսելով, որ քննչական մարմիններն առանց այն էլ փաստաբաններին ճնշելու տարբերակներ են կիրառում` փորձելով խախտել նաև փաստաբանական գաղտնիքի մասին օրենքը, առաջարկում են` որոշակի ընթացակարգերում, օրինակ, փաստաբանների գրասենյակների կամ բուժհաստատությունների խուզարկություն:
Կալանքի երկարաձգման մասին. նկատի ունենալով, որ քննչական գործողությունները չանելու կամ կամայականությունների արդյունքում կալանքներն անհարկի երկարաձգվում են, Հայեցակարգում նշվում է, որ «կալանքի ժամկետի երկարաձգում չի կարող տեղի ունենալ միայն այն նույն փաստարկների հիման վրա, որոնք օգտագործվել էին կալանքի նախորդ ժամկետը սահմանելու համար»: Փորձագետներն էլ առաջարկում են` սահմանել. «Կալանքի ժամկետը չի կարող երկարաձգվել բացառապես միևնույն հիմքերով, որոնք օգտագործվել են կալանքի նախորդ ժամկետը սահմանելիս: Բացի դա, պետք է օրենքով նախատեսել, որ մեղադրողի կողմից բավարար և վերաբերելի հիմքեր չներկայացնելու դեպքում կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել»: Սա թերևս ողջունելի է, բայց փոխարենը մտահոգիչ է Հայեցակարգի մեկ այլ փոփոխություն. գրավը պետք է կիրառելի դարձնել բոլոր դեպքերում` անկախ մեղսագրվող հանցագործության ծանրությունից: Ուստի, ծանր հանցագործությունների գործերով գրավ կիրառելու արգելքը պետք է հանել Հայաստանի քրեական դատավարության օրենսդրությունից, ինչը համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին: Փորձագետների համար սա ընդունելի է. փաստորեն, նրանք չգիտեն, որ ծանր հանցագործություն գործած մարդիկ և մասնավորապես Հայաստանում ակտիվ քրեական հեղինակությունները, որոնք նույնիսկ օրենքի արգելքի պայմաններում շատ պաշտպանված են, ակտիվացնելու են քրեական իրավիճակը` ավելի եռանդագին ազդելով հնարավոր վկաների վրա, մանավանդ որ` մենք վկայի, տուժողի պաշտպանության ինստիտուտ չունենք: Արդյունքում կրկին տուժելու է մարդու իրավունքը և միջազգային նորմերն այս դեպքում կարող են գործել արդարադատության դեմ: Եվ հակառակը` փորձագետները հավանություն են տալիս Հայեցակարգի հեղինակների` տուժողի դատավարական վիճակի ամրապնդմանը (որով նախատեսվում է փաստաբանի օգնությունը տուժողի հարցազրույցի, տուժողի մասնակցությամբ կատարվող բոլոր դատավարական գործողությունների պարագայում), և փոխարենն առաջարկում վերանայել տուժողի իրավահաջորդի կարգավիճակն ամրապնդելու հարցը, քանի որ չի բացառվում, որ մահացած տուժողի իրավահաջորդը` ազգականը, կարող է ազդել այդ գործընթացի վրա: Փաստորեն, փորձագետները չգիտեն, որ Հայաստանում «կարկուտը միշտ ծեծած տեղն է ծեծում»` տուժողը միշտ մնում է տուժող. օրինակ` զինվորական հանցագործությունների գործերով գրեթե չկա մի դեպք, որ ծնողը որդուն կորցնելուց հետո նաև հոգեբանական ճնշման չենթարկվի: Քննչական գործողություններին մասնակից չդարձնելով` նրանց մոտ ավելի է խորանում կասկածը, որ տղային սպանել են, իսկ նրա ձեռնարկած գրեթե բոլոր միջոցները պետական մարմինների կողմից անտեսվում և արհամարհվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում