Երեկ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտության մատնեց փոխչեմպիոն «Բանանց»-ին և 8-րդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը:
Սովորաբար Հայաստանի սուպերգավաթի հանդիպումներին թիմերը մեծ ուշադրություն չեն դարձնում, և մարզիչները հիմնական կազմերը չեն խաղադաշտ դուրս բերում: Այս հանդիպումը նույնպես բացառություն չեղավ. թե՛ Վարդան Մինասյանը, թե՛ Ռաֆայել Նազարյանը մեկնարկային կազմում անփորձ ֆուտբոլիստներ էին ընդգրկել:
Չնայած հանդիպումն անցավ հավասար պայքարում՝ «Փյունիկ»-ն ավելի բարձր կարգի շնորհիվ հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արամ Հովսեփյանը (18 ր.), Դավիթ Մինասյանը (42 ր.) և Վարդան Բակալյանը (63 ր.):