Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Պուտին-Մեդվեդև վերադասավորման պրոյեկտումը Հայաստանում հնարավոր չէ

«Առաջին լրատվականի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Սրմեն Բադալյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր Պուտին-Մեդվեդև վերադասավորման պրոյեկտումը հայաստանյան քաղաքական դաշտում:

Հիշեցնենք, որ Պուտինը առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու, իսկ Մեդվեդևը վերադառնալու է կառավարություն` առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համամասնական ցուցակը:

Բադալյանը նկատեց, որ Պուտինի նախագահ դառնալը կազդի Հայաստանի խորհրդարանական ուժերի վրա: Այդուամենայնիվ, ըստ քաղտեխնոլոգի, Պուտին-Քոչարյան լավ հարաբերություններն այս իրավիճակում որոշիչ դեր չեն ունենա, որպեսզի Քոչարյանն ակտիվանա հայաստանյան քաղաքական դաշտում: Ըստ նրա՝ ընկերական հարաբերությունները քաղաքականության մեջ չեն աշխատում և որպես օրինակ բերեց Պուտին-Յանուկովիչ նախկին և ներկա հարաբերությունները:

Քաղտեխնոլոգը նշեց, որ Պուտին-Մեդվեդև վերադասավորման ուղղակի պրոյեկտում Հայաստանում հնարավոր չէ, քանզի եթե Ռուսաստանում վերադասավորումներ տեղի ունեցան նախագահի և վարչապետի միջև, ապա Հայաստանում խիստ կասկածելի է, որ տեղի ունենա Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան վերադասավորումը. «Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա հաշվի առնելով նրա վատ վարկանիշը հայաստանյան հասարակության մեջ, Ռուսաստանը չի ցանկանա նրան առաջ տանելով իր նկատմամբ անվստահություն առաջացնել հայ հասարակության մեջ»:

Ըստ Բադալյանի՝ իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու համար Ռուսաստանը Հայաստանում տասնյակ գործիչներ կարող է գտնել և անգամ բանակցել ՀԱԿ-ի հետ, ու այդ պայմաններում Ռուսաստանն իր վարկանիշը Հայաստանում չի վնասի Քոչարյանին պաշտպանելով:

Արմեն Բադալյանը նաև շեշտեց, որ Պուտինի նախագահության պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ևս էական փոփոխություններ չեն լինի, քանզի Հայաստանը արտաքին քաղաքականություն չունի և ունի թույլ նախագահ. «Ռուսաստանը լուրջ խնդիրներ չի ունենա Հայաստանն իր ազդեցության տակ պահելու համար, որովհետև Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մեջ հստակություն չկա` ով փող է տալիս, նա էլ իր դաշնակիցն է՝ լինի Ռուսաստանը, թե Արևմուտքը»:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս ամենը հաշվի առնելով, Ռուսաստանի դիրքերը Հայաստանում է՛լ ավելի կուժեղանան Պուտինի նախագահ ընտրվելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում