Աֆղանստանի Լոգար նահանգի ոստիկանության շենքի վրա հարձակում են գործել երկու մահապարտ ահաբեկիչներ` կին և տղամարդ, ովքեր պայթուցիկներով լի միկրոավտոբուսով մխրճվել են ոստիկանության շրջանային վարչության շենքի մեջ:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», հարձակումը տեղի ունեցել մի քանի ժամ առաջ, այս պահին հայտնի է միայն, որ վիրավորվել են 6 ոստիկաններ և մի քանի քաղաքացիական անձինք:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, ովքեր հայտարարել են, որ մեքենայի մեջ եղել է ավելի քան 4 տոննա պայթուցիկ:









































