Եմենի մայրաքաղաքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև երեկ սկսված հերթական բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 40-ի: Ինչպես հայտնում է Associated Press-ը, վիրավորների թիվը 112 է:
Այսօր ամբողջ օրվա ընթացքում Եմենի իրավապահները հրթիռակոծության են ենթարկել Սանայի կենտրոնում ցուցարարների կողմից տեղադրված վրանները:
Եմենի բանակային ստորաբաժանումները կրակ են բացել ցուցարարների վրա՝ նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից բանակցությունների միջոցով ճգնաժամից դուրս գալու մասին հայտարարությունից անմիջապես հետո: Տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ հրթիռակոծման է ենթարկվել նույնիսկ քաղաքի մզկիթներից մեկը:
Հիշեցնենք, որ Եմենում այս տարվա փետրվար ամսից չեն դադարում հակակառավարական ցույցերը, ցուցարարները պահանջում են նախագահ Սալեհի հրաժարականը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը շուրջ 33 տարի:










































