Լեհաստանի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Չեխիայում, ինչի արդյունքում 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», ավտոբուսը շեղվել է ճանապարհից և գահավիժել 15 մետր բարձրությունից: Չեխական ոստիկանության նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Դեպքի մանրամասները ճշտվում են, ընթանում է հետաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում: