Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին:
Վերջինս 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է:










































