Քիչ առաջ Աստանայում` ԵԱՀԿ գագաթնաժողովի տասժամյա քննարկումների արդյունքում ընդունվել հռչակագիր` «Անվտանգության հանրույթին ընդառաջ» անվանումով: Ինչպես տեղեկացնում են միջազգային գործակալությունները` այս մասին տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ինչպես հաղորդում է svobodanews.ru-ն` մի շարք պետություններ` Ռուսաստանը, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը` վերապահումներ են ունեցել փաստաթղթի առնչությամբ` կապված հակամարտությունների հետ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: