Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ամենայն հավանականությամբ ամփոփիչ փաստաթուղթը, հնարավոր է, չհամաձայնեցվի և հետևաբար չի ընդունվի: Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակակայի Մինաշվիլին նշել է, որ հռչակագրի ընդունման համար անհրաժեշտ է կոնսենսուս, սակայն երեկ գագաթնաժողովը լքեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, իսկ այսօր Աստանան լքել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը միջազգային ասպարեզում մեկուսացել է: Ինչպես տեսնում եք, եվրոպական երկրների առաջանորդները և ԱՄՆ պետքարտուղարը ամրագրեցին այն արմատական դիրքորոշումը, որ Ռուսաստանը պետք է կատարի միջազգային պարտավորությունները և առաջին հերթին գրավյալ տարածքներում միջազգային դիտորդների թույլտվության հարցում»,- նկատել է Մինաշվիլին:
Նկատենք, որ մինչ այս պահը միջազգային գործակալությունները հաղորդում են, որ ԵԱՀԿ ամփոփիչ փաստաթուղթը առայժմ չի ընդունվել, դրա շուրջ համաձայնություն չի կայացել: