«Ազդակ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև մեր ծանրորդուհիների անձնական կյանքին: Լրագրողներից մեկի հարցին, թե չի՞ պակասի արդյոք մեր մարզուհիների թիվն ամուսնությունից հետո, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Բա աղջիկ են, պիտի ամուսնանան: Նազելի Ավդալյանը նշանված է, դեռ չի ամուսնացել: Մելինե Դալուզյանի ուզողները դեռ չկան: Հռիփսիմե Խուրշուդյանը ուզող ունի, և շատ ուրախ ենք, որ մեր ծանրամարտիկն է»: Լրագրողների հետաքրքրված հարցին, թե ո՞վ է Հռիփսիմեի երկրպագուն, Խաչատրյանը պատասխանեց. «Դա էական չէ, կարևորը, որ նրանցից լավ ծանրամարտիկ է ծնվելու: Ինչ վերաբերում է մարզուհիների քանակին, ապա նրանք այս տարի ավելացել են: Անցյալ տարի ունեինք 18 աղջիկ ծանրորդ, այս տարի արդեն 24-ն են, և դա վատ ցուցանիշ չէ: Օրինակ` Ռուսաստանն ունի 140, Թուրքիան` 100, Լեհաստանը` 110 աղջիկ ծանրորդ»: