Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Համագործակցում են Տարածքային կառավարման և Մշակույթի նախարարությունները

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 4-5-ը Վանաձորում, 8-9-ը Գյումրիում տեղի ունեցավ միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը և մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչներն են Տարածքային կառավարման և Մշակույթի նախարարությունները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով միջոցառումները՝ ՏԿ փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց. «Միջոցառումները ցույց տվեցին, որ չնայած խնդիրներին, մեր համայնքներում գոյություն ունեն մշակութային խմբեր»: Նա շնորհակալություն հայտնեց միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի ընթացքում աշխատած 5 հանձնաժողովների ներկայացուցիչներին. «Դուք մեծ փայլ տվեցիք համայնքային միջոցառումներին»:

Մրցույթն անցկացվել է 14 անվանակարգերում` լավագույն թատերական խումբ, մշակութային լավագույն գյուղական համայնք, մշակութային լավագույն քաղաքային համայնք, լավագույն մրցույթի դիտում, լավագույն թանգարան, լավագույն տեսաֆիլմ և այլն:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը խնդիրների շարքում նշեց, որ մարզերից եկած համույթները չեն ներկայացրել իրենց մարզերին բնորոշ պարեր: Նա նշեց, որ միջոցառումները լինելու են շարունակական: Պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե որքա՞ն գումար է ծախսվել միջոցառումների անցկացման համար՝ Տերտերյանը հայտնեց, որ ընդհանուր գումարը եղել է 25 միլիոն դրամ, դրանից 5 միլիոնը հատկացվել է պետական բյուջեից, իսկ մնացածը ֆինանսավորել են հովանավորները, որպես դրամական պարգևներ հատկացվել է 11 միլիոն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում