Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանից և Ամերիկայից ժամանած բարերարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախում դպրոցաշինությանը աջակցելու համար` նշելով այս ոլորտի առանձնակի կարևորությունը մեր հանրապետության կյանքում:
Քննարկվել են նաև ԼՂՀ-ում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:










































