Ռոսավիացիան վրացական Airzena Georgian Airways ավիաընկերությանը թույլատրել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով չարտերային թռիչքներ իրականացնել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Վրացական ավիաընկերության թույլտվության ժամկետը լրացել է հոկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը դադարեցին 2006թ. երկու երկրների միջև հարաբերությունների սրացումից հետո, ապա որոշ ժամանակ անց վերականգնվեցին, սակայն 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո դարձյալ դադարեցվեցին: