Ինչպես տեղեկացնում է РБК-ն, Վրաստանը և Եվրոպական միությունը կկնքեն «Միասնական ավիացիոն տարածության» մասին համաձայնագիր: Համաձայնագիրն կստորագրվի Բրյուսելում: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի խոսքով, սա առաջին նման համաձայնագիրն է: «Նշված փաստաթուղթը ոչ միայն կներառի Վրաստանը Եվրոպայի միասնական օդային տարածության մեջ, այլ նաև հնարավորություն կստեղծի նոր ընկերությունների համար` մտնելու վրացական շուկա»,- նշել է Վ.Կոբալիան: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանտաձեի խոսքով, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջինիս վավերացումից հետո միայն: ««Միասնական ավիացիոն տարածության» մասին համաձայնագիրը շատ մեծ նշանակությունն ունի վրացական կողմի համար, քանի որ այն աջակցություն կցուցաբերի այս ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,- ասել է Ն.Կալանտաձեն: