ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով Համաշխարհային բանկում (ՀԲ) ՀՀ կառավարիչն է, մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու ՀԲ ամենամյա համաժողովին, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին և կտևի մինչև սեպտեմբերի 25-ը:
Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:











































