Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կգործուղվի Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ)՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: Արշակյանը Մեխիկո կգործուղվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: