Բրիտանական «easyJet» ցածր բյուջետային ավիաընկերությունը Վրաստանի ավիաշուկա կմտնի 2025 թվականից։
EasyJet-ը շաբաթական երկու անգամ ուղիղ չվերթներ կիրականացնի Լոնդոնից, Ժնևից և Միլանից Թբիլիսիի միջազգային օդանավակայան։
Ժնևից Թբիլիսի առաջին չվերթը կիրականացվի 2025 թվականի մարտի 31-ին։ Ապրիլի 1-ից կսկսվեն ուղիղ չվերթներ դեպի Լոնդոն և Միլան։
Բրիտանական էժան «easyjet»-ը հիմնադրվել է 29 տարի առաջ և ներկայումս թռչում է ավելի քան 1000 ուղղություններով 35 երկրներում։ Ավիաընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնի Լյուտոն օդանավակայանում։