Sunday, 06 10 2024
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը
Սփյուռքում ողջունում են Եվրաքվեի գործընթացը. Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է
13:30
Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին
Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատական գործընթացներում պետք է զգույշ լինենք

Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան

Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակում քննարկվում է կայուն մեծամասնության դրույթի վերացման հարցը: Այդ դրույթը 2015 թվականին սահմանադրական ռեֆորմի եւ կառավարման մոդելի փոփոխության գործընթացում ներառվեց մի գլխավոր նկատառումով՝ ապահովել ՀՀԿ անհրաժեշտ մեծամասնություն խորհրդարանում: Միեւնույն ժամանակ սակայն, հարկ է նկատել, որ կա օբյեկտիվ խնդիր՝ Հայաստանը չկայացած քաղաքական համակարգերով եւ քաղաքական ավանդութականության ու մշակույթի բացակայությամբ երկիր է, որի անցումը խորհրդարանական կառավարման մոդելի կարող է վերածվել համատարած ճգնաժամի, եթե այդ մոդելը գործի դասական սկզբունքներով: Դասական սկզբունքով խորհրդարանական կառավարման մոդելը բնականաբար չի ենթադրում կայուն մեծամասնության դրույթ:

Դասական խորհրդարանականությունը այդօրինակ դեպքերում ենթադրում է կոալիցիաների ձեւավորում, քննարկումներ, անհաջողության դեպքում՝ նոր ընտրություն: Կայացած կառավարման ու քաղաքական համակարգերով երկրներում, որտեղ ինստիտուտները գտնվում են ֆունկցիոնալ «ինքնաբավության» նվազագույն անհրաժեշտ մակարդակում, այդօրինակ ճգնաժամերը չեն բերում կառավարման կոլապսի: Օրինակ, տարիներ առաջ այդպիսի մի իրավիճակ էր Բելգիայում, որտեղ գրեթե մեկ տարի չէր հաջողվում ձեւավորել կառավարություն: Բայց, Բելգիայի կառավարման համակարգը դրանից չփլուզվեց, քաղաքական ճգնաժամը չբերեց պետական կենսագործունեության կազմալուծման: Հնարավոր է բերել մի շարք այլ օրինակներ: Հայաստանի պարագայում, այդօրինակ քաղաքական ճգնաժամերը կարող են հանգեցնել կառավարման կոլապսի: Կայուն մեծամասնության դրույթը նպատակ ուներ խուսափել նաեւ այդօրինակ վիճակներից: Դա իհարկե ստեղծում է որոշակի «անբնականություն»: Այսինքն, որեւէ քաղաքական ուժ կարող է ստանալ բացաչձակ մեծամասնություն, երբ չի ստացել դրա համար բավարար հանրային քվե: Ըստ էության, դե ֆակտո, իր բնույթով, դա նույնիսկ հավասարազոր է իշխանություն յուրացնելուն, պարզապես սահմանադրական կարգավորումով, այսինքն «թղթով»:

Հիմա, երբ դրվում է այդ թուղթը վերացնելու հարց, արդյո՞ք կան պատասխաններ այն հարցերին, որոնք վերաբերում են հնարավոր ճգնաժամերին: Եթե չաշխատեն կոալիցիոն լուծումները, որոնք դասական՝ այսպես ասած «չգրված», բայց ավանդութականությամբ եւ քաղաքական ինստիտուցիոնալության մշակույթով կարգավորվող գործընթացներ են, ի՞նչ է լինելու կառավարման համակարգի հետ: Չէ՞ որ այս տարիներին Հայաստանի կառավարման ինստիտուցիոնալ ամրությունն ու որակը ոչ թե արձանագրել են աճ, այլ հակառակը՝ նկատելի հետընթաց, թե սուբյեկտիվ, թե ինչ որ առումով օբյեկտիվ հանգամանքների բերումով: Անշուշտ, Հայաստանի հեռանկարը պետք է լինի դասական խորհրդարանական մոդելի անցումը, այդ թվում քաղաքական ռեֆորմի միջոցով: Բայց, նախ պետք է ապահովել այդ ռեֆորմն ու մշակութային հիմքերի ձեւավորումը, հետո այսպես ասած իրավապայմանագրային հիմքը բերել համապատասխանեցնել այդ իրողություններին, բերել դասական մոդելի: Հակառակ պարագայում, պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում