Sunday, 06 10 2024
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը աջակիցների հետ ՍԴ-ի մոտ է
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում

Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ

Արցախի մարդու իրավունքների նախկին Պաշտպաններ Արտակ Բեգլլարյանն ու Գեղամ Ստեփանյանը հայց են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի դեմ, Արցախում իրականացրած մարդկության դեմ հանցագործությունների համար: Ըստ հաղորդագրության, Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան կլինեն հայցը պաշտպանները դատարանում: Սա կարեւոր եւ ուշադրության արժանի քայլ է, եւ մի քանի առումով:

Նախ, Արցախի տեղահանված քաղաքացիները, որոնք նաեւ ներկայացրել են Արցախում ձեւավորված իրավական ինստիտուտներ, իրենց նախաձեռնությամբ ձեռնմուխ են լինում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործի: Սա թերեւս կարող է օրինակելի լինել այդօրինակ այլ նախաձեռնությունների համար, որոնք պետք է գան հենց տեղահանված արցախահայությանը ներկայացնող այլ տարեր ինստիտուտներից: Արցախի, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության պատասխանատվության հարցը դրանով ամենեւին չի չեղարկվում, բայց այն մեկ այլ կատեգորիայի եւ բազմազան շերտավորումով հարց է, որն իր հերթին չպետք է չեղարկի արցախահայության «իրավական ինքնապաշտպանության» կազմակերպումը:

Բեգլարյանն ու Ստեփանյանը գործնականում նախադեպային քայլ են անում այդ ուղղությամբ: Մյուս էական հանգամանքը այն է, որ այդ քայլը փաստացի ստանում է սփյուռքի առարկայական աջակցություն, ի դեմս Թուֆենկյան հիմնադրամի, որի աջակցությամբ հայցի պաշտպանությանն են ներգրավվում միջազգային փորձառու մասնագետներ: Սա եւս ընդօրինակելի նախադեպ է: Ըստ էության, հենց այս մասին էր նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի հայտնի կոչը, որ նա արել էր հայությանը՝ Հայաստան այցից առաջ:

Անդրադարձել եմ այդ կոչի ուշագրավ համատեքստին եւ էական հաղորդագրությանը, մասնավորապես առ այն, որ միջազգային քաղաքական իրավիիճակը շատ բարդ է եւ Հայաստանի կառավարությունն այդ իրավիճակում վարում է ծանր ու բարդ բանակցություն, ու հայության խնդիրն է այդ իմաստով ծավալել Արցախի եւ արցախահայության իրավական պաշտպանության զուգահեռ պրոցես, որը մի կողմից անմիջականորեն չառնչվելով կառավարությանը չի ծանրացնի այն բարդ բանակցությունը, որով զբաղվում է կառավարությունը, մյուս կողմօց նաեւ Արցախի իրավական պաշտպանության, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը չի թողնի կառավարության հույսին, այլ կազմակերպելով «իրավական ինքնապաշտպանություն», կարող է նույնիսկ տալ անուղղակի խաղաքարտ քաղաքական բարդ բանակցությունների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում