ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զագացնել գործունեության շրջանակը։
2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։
Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Սա նաև նշանակում է, որ տնտեսավարողները խնայելու են ժամանակ ու ռեսուրսներ՝ անհարկի ձգձգումներն ու բեռների կուտակումները հասցնելով նվազագույնի:
Շարունակաբար իրականացվում են աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ ինչպես Հայաստանում, այդպես էլ արտերկրում։ Առաջիկայում նախատեսվում է նաև բուսական ծագման մոնիթորինգի շրջանակում ընդլայնել հավատարմագրման ոլորտը պեստիցիդների մնացորդային քանակների որոշման ուղղությամբ:
Կարողությունների շարունակական զարգացումը լաբորատոր ծառայությունների կենտրոնի առաջնահերթություններից է։