Sunday, 06 10 2024
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը աջակիցների հետ ՍԴ-ի մոտ է
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում

Ստեփանակերտը պետք է ընդունի Բաքվի «նյարդերի պատերազմի» մարտահրավերը

Սեպտեմբերի 19-ի պետական ահաբեկչության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը «նյարդերի» լայնածավալ պատերազմ է սկսել: Նախ հայտնի է դարձել, որ նախագահ Ալիեւը հատուկ կարգադրությամբ «սահմանել է Խանքենդիի (Ստեփանակերտի), Խոջալուի (Ասկերանի), Աղդերեի (Մարտակերտի) եւ Խոջավենդի (Մարտունի-Հադրութի) օր»:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը կազմակերպել է Բաքվում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների եւ ռազմական կցորդների «դեպի ազատագրված Քելբաջար ուղեւորությունը»:

Կոնկերտ ո՞ր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները եւ ռազմական կցորդներն են մասնակցել քաղաքական այդ «պիկնիկին»,՝ Բաքվի լրատվամիջոցները չեն մանրամասնում, առայժմ լուսանկարներ չեն տարածվում: Հայտնի է, որ նրանք կանգառ են ունեցել օկուպացված Մատաղիսում եւ Սարսանգում: Հավանաբար օտարերկրյա դիվանագետներին հետաքրքրել են Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարները:

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պարբերաբար տարածում է 2022թ. օգոստոսի 3-ի եւ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի ահաբեկչական հարձակումները պատկերող տեսանյութեր, իսկ տրանսպորտի նախարարությունը հայտնում է «Բաքու-Խոջալու-Խանքենդի-Շուշա» երթուղով ավտոբուսային կանոնավոր հաղորդակցություն սկսելու մասին:

Ադրբեջանի կրթության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Ղարաբաղի համալսարանում (տեղակայված է Արցախի պետական համալսարանի մասնաշենքում) կատարվել է 1000 ուսանողի ընդունելություն, որ կսովորեն եւ մասնագիտություն ձեռք կբերեն բացառապես պետական միջոցների հաշվին»:

Ըստ երևույթին, սեպտեմբերի 19-ին օկուպացված Ստեփանակերտում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիեւը կմասնակցի «Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիակատար վերականգնման» օրվա հանդիսություններին:

«Նյարդերի» լայնածավալ պատերազմը քաղաքական հստակ ենթատեքստ ունի: Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստեղծվել է իրավիճակ, երբ Բաքուն ձգտում է ձախողման պատասխանատվությունը բարդել Երեւանի վրա:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջուշուա Հակին եւ դժգոհություն հայտնել, որ ամերիկացի առանձին պաշտոնյաների անցյալ տարվա իրադարձությունների վերաբերյալ արտահայտում են Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ territorial ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ:

Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական «խոչընդոտ» վերստին վկայակոչել է Հայաստանի սահմանադրությամբ եւ իրավական այլ ակտերով «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները»: Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա ահաբեկչական պատերազմը լեգիտիմացնել որպես «սուվերեն երկրի կողմից իր տարածքային ամբողջականության վերականգնման գործողություն»:

Բաքուն ակնհայտորեն դավագրգռում է, որպեսզի Երեւանը պաշտոնական մակարդակով հակադարձի «նյարդերի» լայնածավալ պատերազմին: Այդ առումով չափազանց պահանջված է ԼՂ բռնագաղթված բնակչության ներկայացուցիչների արձագանքը: Ստեփանակերտը պետք է հստակ գնահատական տա մեկամյա վաղեմության իրադարձություններին եւ այդ հիմքով որդեգրի նոր դիրքորոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում