Saturday, 05 10 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորիում քաղաքացիների հետ հանդիպմանը «կովկասյան էսպերանտո» է կիրառել: Նա ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկազմակերպվի «վրացական նյուրնբերգ»:

Խոսքը 2008թ. հնօգօրյա պատերազմի «իրական մեղավորներին»՝ նախկին նախագահ Սաակաշվիլիին և նրա կառավարության անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է: Իվանիշվիլին համոզված է, որ այդ դատավարությունից և «օս քույրերից և եղբայրներից ներողություն խնդրելուց» հետո հաշտության ճանապարհ կհարթվի:

Իվանիշվիլիի այդ հայտարարությունը Վրաստանի ընդդիմությունը որակել է «ազգային դավաճանություն»: Իշխանության ընդդիմախոսները համոզված են, որ «Բիձինան կատարել է Մոսկվայի պատվերը»:

Civil.ge-ն ներկայացրել է Իվանիշվիլիի հայտարարությանը «Հարավային Օսեթիայի արտգործնախարարության» արձագանքը, որ նման իրավիճակի համար կարելի է անվանել «ստանդարտ»: Ցխինվալում, ըստ այդմ, ակնկալում են, որ Վրաստանը «խոսքից կանցնի գործի» և կրկնում են տասնվեցամյա վաղեմության ռուսաստանյան նարատիվը՝ Թբիլիսին պետք է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ ստորագրի «Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հանրապետությունների դեմ չհարձակվելու, ուժի սպառնալիք չկիրառելու մասին»:

Ցխինվալի հրապարակած տեքստում, այդուհանդերձ, կա մի բավական երկիմաստ ձևակերպում, ըստ որի «Հարավային Օսեթիան ապագան կապում է Ռուսաստանի՝ տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավոր երկրի հետ, որտեղ ապրում է բաժանված Ալանիայի ժողովրդի մեծամասնությունը»:

«Հարավային Օսեթիայի ԱԳՆ»-ն փաստացի հասկացնում է, որ տեղաշրջանը չի պնդում «անկախության ճանաչման» առաջնահերթությունը, հակված է միավորվել Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ինքնավարությանը և ունենալ անվտանգության ռուսաստանյան երաշխիքներ:

Ցխինվալի շրջանն առանձնացվել և Վրացական ԽՍՀ կազմում ինքնավար կարգավիճակ է ստացել, ինչպես պատմաբաններն են պնդում, Ստալինի անհատական որոշմամբ: Այսօրվա Ռուսաստանին որքանո՞վ է ձեռնտու, որ պատմական Ալանիան միավորվի՝ հարց է:

Կարելի է ենթադրել, որ Բիձինա Իվանիշվիլիի «կովկասյան էսպերանտոն» թարգմանաբար նշանակում է, որ Վրաստանը կարող է հրաժարվել Ցխինվալի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված իրավազորությունից, եթե Ռուսաստանին հաջողվի Սուխումին համոզել, որ «վերադառնա մայր Վրաստանի գիրկը»:

Բայց Սուխումը կենթարկվի՞ Մոսկվայի «հորդորներին»: Ի տարբերություն ալանների, աբխազների պատմական անցյալը բարդ է: Նրանց մի մասը նախանցյալ դարի կեսերին նույնպես բռնատեղահանության է ենթարկվել: Ներկայիս Թուրքիայում աբխազ-աբազիններն ունեն սփյուռք, որը պատմական հայրենիքի հետ կապի հիշողությունը չի կորցրել:

Այս առումով ռուս-վրացական քննարկումները, եթե այդպիսիք իրականում կան, Հարավային Կովկասում կարող են ոչ թե կայունություն ապահովել, այլ սադրել բոլորովին նոր լարվածություն՝ ներգրավելով նաև Թուրքիային, որը Սև ծովի ավազանի ազդեցիկ դերակատարության «հայտը» երբեք չի թաքցրել և չի թաքցնում: Ղրիմից՝ Աբխազիա աշխարհաքաղաքական իմաստով ընդամենը «մի կանգուն» հեռավորություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում