Saturday, 05 10 2024
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից

Viva-ն ներկայացնում է «Narrow Band-IoT» նոր սակագնային պլանը՝ հիմնված համանուն տեխնոլոգիայի վրա։ «Narrow Band-IoT» նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար:  «Narrow Band-IoT» սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000 դրամ։

 

Կապի միջազգային ստանդարտ

 

NB-IoT (Narrow Band IoT)-ն կապի միջազգային ստանդարտ, որն օգտագործում են խելացի սարքերը։ Այս ստանդարտի օգնությամբ իրականացվում է սարքերի կառավարումը և միացումը, ինչպես նաև տվյալների ստացումը։ Huawei-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Deutsche Telekom-ը, Cisco-ն և այլ հայտնի ընկերություններ և կազմակերպություններ NB-IoT ստանդարտը օգտագործում են Իրերի ինտերնետի տարբեր հավելվածների համար։

Նեղաշերտ ինտերնետը կարող է օգտագործվել տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման տարբեր ոլորտներում խելացի սարքերը փոխկապակցելու համար և թվային փոխակերպման անբաժանելի մասն է: Այսպիսի համակարգերում սարքերը տվյալներն ուղարկում և ստանում են ինքնուրույն կամ կարող են դա անել օգտագործողի հրահանգով։  Գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների մոնիտորինգի և ստուգման ծախսերը և ստանալ ավելի օգտակար տեղեկություններ: Սակագնային պլանը նախատեսված է հիմնականում տարբեր չափիչ սարքերի մոնիտորինգի և սենսորներից տվյալներ ստանալու համար, թեև կիրառման շրջանակը շատ ավելի լայն է։

 

NB-IօT ցանցի առավելություններն են էներգախնայողությունը, ցանցի հզորությունը,  սարքավորումների համեմատաբար ցածր գինը, ազդանշանի ավելի լավ ներթափանցումը դժվարամատչելի վայրեր (թունելներ, ստորգետնյա տարածքներ) և այլն։

 

NB-IօT տեխնոլոգիան  կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում․

 

  • բնապահպանության՝ շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի օդի աղտոտվածության մակարդակի, ջերմաստիճանի չափման և այլի համար,
  • էներգետիկայի՝ ջրի, գազի և էներգետիկ այլ ռեսուրսների վերահսկման և օպտիմալացման համար,
  • խելացի քաղաքների հիմնման համար՝ լուսավորության, աղբահանման խելացի համակարգերի ստեղծման, կայանատեղիների, խելացի կանգառների կազմակերպման, կոյուղային համակարգերի վիճակի վերլուծության նպատակով,
  • անվտանգության և ազդանշանային համակարգերի հուսալիության ապահովման համար՝ դռների բացում/փակում, ներսում մարդկանց ներկայության վերահսկում և այլն,
  • բնակարանային և կոմունալ ծառայությունների կազմակերպման համար՝ գազի, ջրի, ջեռուցման վերաբերյալ ավտոմատացված տվյալների հավաքագրման, արտահոսքերի և այլ արտակարգ իրավիճակների հայտնաբերման նպատակով,
  • գյուղատնտեսության ոլորտում՝ հողի վիճակի հեռավար վերլուծության, խելացի ոռոգման և այլի համար։

 

Ո՞րն է NB-IoT ցանցի առավելությունը:

 

  1. Էներգաարդյունավետություն. NB-IoT օգտագործող սարքերը կարող են բավականին երկար աշխատել մեկ մարտկոցի վրա՝ շնորհիվ Էներգախնայողության ռեժիմի (PSM) և ընդլայնված սպասման ռեժիմների (eDRX):

 

  1. Լայն ծածկույթ. այս տեխնոլոգիան ապահովում է լավ ծածկույթ դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են ստորգետնյա կամ գյուղական վայրերը: Այն օգտագործում է նեղաշերտ հաճախականություն (180 կՀց), որը բարելավում է ազդանշանի ներթափանցումը և մեծացնում ծածկույթի տարածքը:

 

  1. Սարքերի ցածր արժեքը. NB-IoT սարքերի պարզության շնորհիվ դրանց արտադրությունը տվյալների փոխանցման այլ տեխնոլոգիաներ օգտագործող սարքերի համեմատ ավելի էժան է:

 

  1. Տվյալների փոքր ծավալներ. NB-IoT-ն աջակցում է փոքր ծավալի տվյալների փոխանցումներին, ինչը օգտագործելու համար իդեալական է դարձնում այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են սենսորները, հաշվիչները, խելացի սարքերը և այլ IoT լուծումներ:

 

  1. Ինտեգրում առկա ցանցերի հետ. NB-IoT-ը կարող է գործել LTE հաճախականության տիրույթում, ինչը բջջային օպերատորներին թույլ է տալիս այն իրականացնել առանց նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես հատուկ տիրույթներում, այնպես էլ LTE-ի վերափոխ տեսքով:

 

«NB-IoT ցանցը Viva-ի հերթական նորարարությունն է՝ իրերի ինտերնետի ոլորտում:  Տեխնոլոգիայի համար հատուկ ստեղծված այս սակագնային պլանով ընկերությունը կխթանի իրերի ինտերնետի և թվային տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանում: Այս տեխնոլոգիաների աճող պահանջարկը մեր երկրում լիովին համահունչ է  միջազգային միտումներին: Viva-ն ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը շուկայի նոր ոլորտներում, այլև զգալի ներդրում անում Հայաստանի թվային վերափոխման գործում, ինչը բիզնեսի համար բացում է նոր հորիզոններ և բարելավում քաղաքացիների կյանքի որակը»,- նշում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

 

Viva-ն Հայաստանում զարգացնում է սեփական NB-IoT ցանցը 2019 թվականից։ Ներկայում ծածկույթը ներառում է Երևանի իմ շարք հատվածներ և Տավուշի մարզի տարբեր շրջաններ։

Viva-ն պատրաստ է նաև դիտարկել անհրաժեշտ տարածքներում NB-IoT ցանցի ծածկույթ ապահովելու հարցումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում