Saturday, 05 10 2024
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին

Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավում գրանցվել են «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող կապի միջոցների պայթելու նոր դեպքեր: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ տեղեկացնելով առնվազն 3 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:Պայթյուններից մեկը որոտացել է նախորդ օրը փեյջերների պայթելու հետևանքով զոհված չորս մարդկանց հուղարկավորության ժամանակ: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առնվազն մեկ պայթյուն տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ այս անգամ պայթել են շարժական ռադիոկայաններ (ռացիաներ), որոնք «Հըզբոլլահ»-ը ձեռք է բերել հինգ ամիս առաջ՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ նախորդ օրը պայթած փեյջերները։ Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում գրեթե միաժամանակ պայթել էին «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող փեյջերները: Դրա արդյունքում զոհվել էր 12, տուժել՝ մոտ 4 հազար մարդ: Զոհվածների թվում են երկու երեխաներ:«Հըզբոլլահ»-ն այդ գործողության համար մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժխնդիր լինել: Իսրայելական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Axios պարբերականը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել է, որ գործողությունը հաստատվել է շաբաթվա սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ընթացքում, իսկ ԱՄՆ-ը տեղյակ չի պահվել այդ մասին։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում