Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փեյջերների պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի։ Նրանց թվում կա 2 երեխա։ Բացի այդ, դեռ հիվանդանոցում է գտնվում 2750 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Միջադեպի հետևանքով զոհված երեխաներից մեկը 8-ամյա աղջիկ է, մյուսը՝ 11-ամյա տղա։Ըստ տարբեր հրապարակումների՝ հազարավոր փեյջերների մեջ պայթուցիկ նյութեր էին տեղադրվել պայթյունից ամիսներ առաջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։BBC-ն նշում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը փեյջերները պայթեցրել է նախատեսվածից ամիսներ առաջ, քանի որ կային մտավախություններ, որ «Հեզբոլլահ»-ը տեղյակ է այդ ծրագրի մասին։Թայվանական Gold Apollo ընկերությունը հերքել է իր առնչությունը միջադեպին՝ նշելով, որ փեյջերներն արտադրել է Հունգարիայում գտնվող BAC ընկերությունը, որն ունի իր ապրանքանիշն օգտագործելու համապատախան լիցենզիա։«Հեզբոլլահ»-ը խոստացել է շատ խիստ պատասխան տալ այս հարձակման համար։ Խմբավորումն ամիսներ առաջ արգելել էր բջջային հեռախոսների օգտագործումը՝ նշելով, որ դրանք հեշտ է տեղորոշել։