Saturday, 05 10 2024
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Քաղաքականությունը հանդուրժում է անգամ «սատանայի հետ բարեկամությունը»

-Ո՞վ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը,- հարցին գոնե մոտավոր ճշտությամբ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե «անվտանգություն» ասելիս ինչ է նկատի առնվում:

Միջին-վիճակագրական հայի «անվտանգության» պատկերացումը կառուցված է տեսլականի վրա, երբ պատմական հայրենիքն ամբողջացած կլինի, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ «քարտեզից ջնջված»: Որեւէ բացատրություն, հիմնավորում, որ այդ կարծրատիպը Հայաստանի համար ինքնին սպառնալիք է, նա չի ընդունում:

Իսկ եթե իջնենք առօրյա–կենցաղային մակարդակի, ապա «անվտանգության» մեր ընկալումն այն է, որ «թուրք հարեւան չպետք է լինի»: Թե ով եւ ինչպես պիտի մի հսկայական տարածաշրջան «թրքազերծի» եւ մեզ համար «սանիտարական անվտանգ արեալ ստեղծի», հենց դա էլ հայկական «տառապանքն է»:

Այս իմաստով, այո, ոչ ոք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել եւ չի լինելու, որովհետև տարածաշրջանի «թրկազերծման» մեր բաղձանքը ոչ միայն անհասկանալի ֆանտոմ է: Այն ուղղակիորեն հակադրվում է «աշխարհի ուժեղների» շահերին:

Եւ եթե մտայնություն կա, որ դեպի Եվրոպա «քայլը» մեզ մեկ միլիմետրով մոտեցնելու է Հայաստանի «անվտանգության» ապահովմանը, ապա գործ ունենք չափազանց վտանգավոր մոլորության հետ, որովհետև եթե Ռուսաստանը մեր իղձերը գոնե մասամբ բավարարելու համար Թուրքիայի հետ չի թշնամացել, ապա չի թշնամանալու նաեւ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները:

Քաղաքականության մեջ աքսիոմա չէ, որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»: Ավելին, այդ դիրքորոշումը շատ հաճախ բերում է նրան, որ երեկվա թշնամիները դաշնակից են դառնում եւ հավասարապես մեղադրում երրորդին:

Եթե Հայաստանի մասին Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի, նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումների ենթատեքստը սառը դատողությամբ բացենք, ապա նրանք այլ բան չեն ասում, քան, որ «Հայաստանը փորձել է իրենց Թուրքիայի հետ թշնամացնել»:

Վաղը նույն ենթատեքստը մեզ Եվրոպան եւ Միացյալ Նահանգներն են հասցեագրելու, եթե փորձենք նրանց հետ հարաբերություններ կառուցել այն ակնկալիքով, որ ունեինք Ռուսաստանից:

Նույնը վերաբերում է նաեւ անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ կապված սպասումներին: Արդի աշխարհը չափազանց բարդ է, որպեսզի մենք մեզ շռայլություն թույլ տանք եւ առաջնորդվենք «այն, ինչ վնաս է Թուրքիային, մեզ օգտակար է» մտայնությամբ:

Տասնամյակներ շարունակ Սփյուռքի կառույցներն, օրինակ, լոբբիստական աշխատանք են տարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: ԵՄ-ն, իհարկե, Թուրքիային այդ պատճառով չէ, որ մերժում է, բայց, երեւի, ժամանակն է, որ փորձենք հասկանալ՝ մեզ ձեռնտու է ունենալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ, թե՞ «եվրասիական ընդհանուր տան» դաշնակից Թուրքիա:

Շատ բարդ է նաեւ հարցը, թե Իրան-Ռուսաստան եւ Իրան-Թուրքիա հակասություններից, եթե դրանք խորանան, մենք կշահե՞նք, թե՞ կտուժենք:

Հայաստաննը քառասունչորսօրյա պատերազմից հետո օբյեկտիվորեն մտել է «տաբուների հաղթահարման» փուլ, բայց դա պահանջում է մասնագիտական լրջագույն ուսումնասիրություն: Նախ չպետք է տուրք տալ nihilիզմին, երկրորդ, որ ավելի կարեւոր է, գործընթացում տաբուներ չպետք է լինեն: Հակառակ դեպքում կունենանք նոր տաբուներ: Եւ, ասենք, անձեռնմխելի կհամարվի այն, ինչ «արեւմտյան արժեհամակարգից» է կամ՝ եվրաատլանտյան:

Իրական քաղաքականության կարգախոսը մեկն է. «Եթե դա պահանջում է ազգային շահը, ապա պետք է բարեկամանալ անգամ սատանայի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում