Monday, 07 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Էրդողանը և Ալիևը Բաքվի «ազատագրումը» չեն կիսում

Սեպտեմբերի 15-ը Բաքվի թուրքական օկուպացիայի օրն է: 1918 թվականի օգոստոս-սեպտեմբերին գրեթե մեկ ամիս տևած ճակատամարտը, որին Ստեփան Շահումյանի գլխավորած կառավարության անկումից հետո քաղաքի պաշտպանների կողմից մասնակցում էր նաև բրիտանական մի զորաջոկատ, ավարտվել է Նուրի փաշայի հաղթանակով:

Այդ իրադարձությունների վերաբերյալ պատմագիտական բազմաթիվ հրապարակումներ կան: Վարկածներից մեկը այն է, որ բոլշեւիկյան կենտորանական կառավարությունը Շահումյանի գլխավորած «կոմունային» բավարար ռազմական աջակցություն չի ցուցաբերել՝ Օսմանյան կառավարության հետ Բրեստում ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությամբ:

Այսպես թե այնպես՝ փաստ է, որ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից մեկ-մեկուկես ամիս առաջ Օսմանյան Թուրքիան կարողացել է տիրանալ Բաքվին և հռչակված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության մայրաքաղաքը Գանձակից տեղափոխել այնտեղ: Անկախություն ստացած Ադրբեջանը Բաքվի կենտրոնում կանգնեցրել է «թուրք ազատարար զինվորի» հուշարձանը:

Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած ավելի քան երկու տասնամյակներին, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական 2021թ. Շուշիի հռչակագիրն ստորագրելուն հաջորդած փուլում Բաքվի ,,ազատագրման,, օրն Ադրբեջանում նշվում էր մեծ շուքով: Այսօր, կարծես, քաղաքական իրավիճակ է փոխվել:

Սեպտեմբերի 15-ի ժամը 10:58-ին Բաքվի լրատվամիջոցները տարածել են օրվա առթիվ Թուրքիայի ԱԳՆ սոցիալական X հարթակում տարածած այս տեքստը. «Ադրբեջանցի մեր եղբայրներին և քույրերին շնորհավորում ենք Ադրբեջանի գեղեցիկ մայրաքաղաքի ազատագրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ: Մենք հարգանքով ենք պատվում անկախության համար զոհված մեր բոլոր շեհիդների հիշատակը»:

Ուղիղ մեկ ժամ անց նույն հարթակում Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևյալ գրառումն է թողել. «Այսօր լրանում է հայ-բոլշևիկյան օկուպացիայից Բաքվի ազատագրման 106-րդ տարին: Մենք երախտագիտությամբ ենք հիշում մեր բոլոր եղբայրների և քույրերի պայծառ հիշատակը, որոնք զոհվել են Բաքուն օկուպացիայից ազատագրելիս, և որոնք ոսկե տառերով են գրված ադրբեջանա-թուրքական եղբայրության պատմության էջերում»:

«Հայ-բոլշևիկյան օկուպացիայի» հիշատակումը քարոզչական վաղեմի կաղապար է: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն փաստացի «ադրբեջանա-թուրքական եղբայրությունը» հիշել է միայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հուշումով, ընդ որում՝ մեկ ժամ հետո:

Այդ ընթացքում, հավանաբար, քննարկվել է մի սկզբունքային հարց՝ ինչպե՞ս արձագանքել Բաքվի «ազատագրման» վերաբերյալ թուրքական կողմի բացահայտ ակնարկին, որ Ադրբեջանը պետական անկախությամբ պարտական է Օսմանյան կայսրությանը: Եվ ընտրվել է «լիրիկական» ձևակերպում, այն էլ ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ՝ ադրբեջանա-թուրքական եղբայրության մասին:

Դիվանագիտական տեքստում ստորակետի ընտրությունն իսկ քաղաքական է: Սեպտեմբերի 15-ի առթիվ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ սոցցանցային «սիրալիրությունների» փոխանակումը վկայում է, որ Անկարայի և Բաքվի միջև պատմա-քաղաքական իրողությունների գնահատման հարցում առկա են լուրջ տարընթերցումներ:

Չարժե, երևի, հեռուն գնացող ենթադրություններ անել: Ամեն դեպքում, Թուրքիան և Ադրբեջանը եղել են, կան և մնալու են ռազմավարական դաշնակիցներ: Առկա անհամաձայնությունները, ըստ երևույթին, պայմանավորված են Իլհամ Ալիևի ծայրահեղ հավակնոտությամբ, որ, թվում է, խորքային առումով ոչ թե Ադրբեջանի, այլ իր՝ որպես ինքնուրույն դերակատարի, կերպարի հաստատման նպատակ ունի: Հնարավո՞ր է այդ «դառնացածությունից» ի շահ Հայաստանի օգտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում