Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ստեֆան Սեժուրնեն՝ ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի անմար կրակի մոտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը և գրառում կատարել հուշամատյանում։Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցով Հայաստանում կգտնվի սեպտեմբերի 15-16-ին։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը: