Եմենի հութիները ստանձնել են Իսրայելի կենտրոնական հատվածում Թել Ավիվի մասը կազմող Յաֆա քաղաքի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Ինչպես փոխանցում է SABA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է զինյալների խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ իսրայելական քաղաքի վրա հարձակումն իրականացվել է գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։Նրա խոսքով՝ Եմենի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում բալիստիկ հրթիռով հարվածել են Յաֆայի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտին: Խոսնակի հավաստմամբ՝ հակառակորդի պաշտպանական համակարգերը չեն կարողացել ոչնչացնել իրենց արձակած բալիստիկ հրթիռը:Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր երկրի կենտրոնական հատվածում Եմենից արձակված հրթիռի հարվածի մասին: