Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին: Տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հաստատել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին՝ BRICS-ի մեդիա գագաթնաժողովի շրջանակներում Կազանում կայացած գագաթնաժողովում։ Նա այդպես մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Մոսկվան սպասում է Իրանի նախագահի մասնակցության հաստատմանը։