Saturday, 05 10 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ

Հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա շրջանակում սեպտեմբերի 14 ին ՀՀ բոլոր մարզերում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են կրթամշակութային էքսպոներ։

Դրանք նպատակ ունեն ընդլայնել մշակույթի դերը կրթության համակարգում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, արժեհամակարգի և աշխարհայացքի կերտմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վայոց ձորի մարզի կրթամշակութային էքսպոյին, որը կազմակերպվել է Եղեգնաձորի պատկերասրահում։

ԿԳՄՍ նախարարը շրջել է Վայոց ձորի մարզից ծրագրին միացած 6 մշակութային հաստատությունների տաղավարներում, ծանոթացել վերջիններիս կողմից առաջարկվող մշակութային ծրագրերին և կոչ արել ավելի սերտ համագործակցել դպրոցների հետ:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ծանոթացել է ցուցադրվող նմուշներին, եղել է նաև Վայոց ձորի մարզային գրադարում, զրուցել օրվա շրջանակում պատկերասրահ և գրադարան այցելած դպրոցականների հետ՝ նշելով, որ ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով: Արդյունքում, ինչպես նախարարն է նշել, նախատեսվում է խրախուսել մշակութային հաստատությունների և դպրոցների համատեղ աշխատանքը՝ հիմքում ունենալով կրթության հետ կապը:

Եղեգնաձորում կազմակերպված կրթամշակութային էքսպոյին ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Մարզերում անցկացված մշակութային էքսպոների շրջանակում ձևավորված իրազեկման հարթակներում ներկայացվել է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը։ Մասնավորապես, մշակութային կազմակերպությունները դպրոցներին իրազեկել են իրենց կողմից իրականացվող կրթամշակութային ծրագրերը և սպասվող նախաձեռնությունները: Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում մեկ հարթակում են միավորվել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնց հետ դպրոցները տարվա ընթացքում կարող են համագործակցել՝ հաշվի առնելով նաև ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցման արդյունավետ կազմակերպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում