Saturday, 05 10 2024
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան

Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:

ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպմանը, ինչպես Reuters-ի իրազեկ աղբյուրներն են հայտնել, Ուկրաինային արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքային թիրախները խոցելու արտոնության հարցում «վերջնական որոշում չի ընդունվել»: Լրատվամիջոցը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետի դիտարկումը, որ «դրանք Ուկրաինային հաղթանակ չեն բերի», և եզրակացրել է, որ ՆԱՏՕ-ն «զգուշանում է, որ Ռուսաստանն այդ որոշումը կգնահատի որպես ուղղակի հարձակում և կդիմի պատասխան քայլերի»:

Ռուսական լրատվամիջոցները փորձագիտական մի քանի տեսակետ են ներկայացնում, թե Մոսկվան իրավիճակի հետագա սրացման դեպքում պատասխան ինչ գործողություններ կարող է իրականացնել: Դիտարկվում է ՆԱՏՕ-ի թիրախների ուղղակի, երրորդ երկրի տարածքից խոցման և ԱՄՆ-ի թշնամի երկրին համարժեք սպառազինություններ տրամադրելու և ռուսաստանցի «կամավորների» միջոցով ամերիկյան կողմին հարվածելու տարբերակներից յուրաքանչյուրի արդյունավետությունը և ռիսկի մակարդակը:

Ամենաանսպասելի, բայց մի շարք ռազմական փորձագետների կողմից «ամենաօպտիմալ» է գնահատվում երրորդ տարբերակը: Ընդ որում, այն նույնիսկ հասցեականորեն բացահայտվում է. Ռուսաստանը կարող է հեռահար հրթիռներ մատակարարել Եմենի հութիներին, իսկ նրանք «կսկսեն խորտակել ամերիկյան նավերը»: Այս տարբերակը հիմնավորվում է նախագահ Պուտինի հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը կարող է սպառազինություններ վաճառել ոչ միայն ճանաչված պետություններին, այլև «լեգալ կազմավորումներին»:

Որքանո՞վ են Եմենի հութիները «լեգալ կազմակերպություն»՝ վիճելի է: Այստեղ կարևոր է, որ հութիները միջազգայնորեն համարվում են «Իրանի պրոքսի»: Ռուս փորձագետների խոսքից հասկացվում է, որ հութիներն Ռուսաստանից հեռահար հրթիռներ կարող են ստանալ Իրանի միջոցով: Եվ, թերևս, այդ հեռանկարի նկատմամբ խիստ անհանգստությամբ է պայմանավորված, որ Եվրամիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում:

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համատեղ պատժամիջոցներ են սահմանել Կասպից ծովում Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներ իրականացնող ռուսական բոլոր ընկերությունների դեմ, արգելվել է նրանց մուտքը ամերիկյան և բրիտանական նավահանգիստներ: Պատճառն այն է, որ նրանք «Իրանից մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ են տեղափոխել Ռուսաստան»:

Ուկրաինական պատերազմի հարցում, իհարկե, Արեւմուտք-Ռուսաստան «կարմիր գծերի» պայմանավորվածություններ կան: Եվ ամենևին էլ իրական չէ, որ Վլադիմիր Պուտինը Եմենի հութիներին հեռահար հրթիռներ տրամադրելու որոշում է ընդունել կամ կընդունի, կամ կարող է ընդունել:

Էական է, որ ռուսական մամուլը, որն գրեթե ամբողջովին գտնվում է Կրեմլի և հատուկ ծառայությունների հսկողության տակ, տեղեկատվա-քարոզչական նման արտահոսք է թույլ տալիս, ինչը, կարծես, վկայում է, որ ուկրաինական պատերազմը հասել է կուլմինացիոն կետի:

Ռուսաստանի նախագահ Պուտինը քաղաքականության նորեկ չէ: ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ռազմա-ծովային լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել, և Եմենի հութիների հարցը կարող է արագ և արդյունավետ լուծել:

Ավելի հավանական է, որ Ուկրաինային ռուսական թիրախներ խոցելու թույլտվության-չթույլտվության շուրջ «քաշքշուկը» տեղեկատվա-քարոզչական ֆոն է, իսկ կուլիսներից այնկողմ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»: Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ Ռուսաստանի նախագահը «միջազգային ավանտյուրիստ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում