Saturday, 05 10 2024
12:45
Նավթի գներն աճել են- 04/10/24
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան

«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին, գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։ Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․

«Վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով մոտեցան ու իրար հետ զրուցում ասում էին, որ էսինչ արեցին, դարձան վթարի պատճառ, իրենց մեղքով «Opel»-ը խփեց «ցեմենտավոզին»։ Երբ նրանք տեսան, որ պարեկային ավտոմեքենաները մոտենում են, իրենց ավտոմեքենայով հեռացան»։ Այդ տեղեկությունը ճշտվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում