Saturday, 05 10 2024
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում

Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի ախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ խաղողի մթերման ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Նախարարը նախ այցելել է «Ոստան գինու գործարան» ՍՊԸ, շրջել ընկերությունում և ծանոթացել մթերման գործընթացին։

Ընկերությունում արդեն իսկ մթերվել է 1300 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

Այնուհետև Գևորգ Պապոյանն այցելել է Այգեպատ համայնքում գտնվող «Բագրատ Գրուպ» ՍՊԸ, որն ունի 3 ենթակայան, դրանցից մեկն արդեն հասցրել է մթերել շուրջ 1000 տոննա խաղող։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարում մթերել ավելի քան 20 հազար տոննա խաղող։

Նախարարի հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արարատի մասնաճյուղում էր։ Այստեղ մթերումները մեկնարկել են այսօր․ միայն այս մասնաճյուղում նախապես կնքվել է 12 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, մթերման գինը սահմանվել է 140 դրամից սկսած։ Ընկերության Արմավիրի մասնաճյուղում մթերումները նախօրեին են մեկնարկել, իսկ Բերդի մասնաճյուղում կմեկնարկեն առաջիկայում։

Գինեվետ համայնքում նախարարը հետևել է «Վեդի-Ալկո» ՍՊԸ-ում մթերումների կազմակերպմանը։ Ընկերությունն արդեն մթերել է շուրջ 2000 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

«Վեդի-Ալկո» ՍՊԸ-ն օգտվել է կառավարության ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից՝ ձեռք բերելով նորագույն սարքավորումներ և արդիականացնելով արտադրական գործընթացը։

«Վեդի-Ալկո» ընկերությունում Գևորգ Պապոյանն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա: Այցի ընթացքում նախարարը նաև զրուցել է գյուղացիների և տնտեսավարողների հետ խաղողի մթերմանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ մթերման ծավալների և մթերման գնի շուրջ, լսել նրանց հուզող հարցերը։

Բնակիչները մեծամասամբ նշել են, որ բերքի մթերման գնից, հերթերից ներկա պահին դժգոհություն չունեն։ Ընդհանուր առմամբ՝ այցի ընթացքում պարզ դարձավ, որ մթերվող խաղողի գինը տատանվում է 130-140 դրամի շրջակայքում, դատելով ընթացքից՝ այս տարի գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում