Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այգին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Ըստ աղբյուրի՝ այգում նաև կհիմնվի անտառային գոտի: