Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է հնարավորինս շուտ կարգավորել հարաբերությունները Վարշավայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Ես բացարձակապես չեմ ամաչում մեր երկրում բնակվող լեհերի առջև, մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ նույնիսկ վաղը», – ասել է Լուկաշենկոն ։ Միաժամանակ Բելառուսի նախագահը թվարկել է լեհական կողմի մի շարք գործողություններ, որոնք ուղղված չեն հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Բելառուսում ցանկանում են, որ երկու կողմում էլ իրավիճակը լինի հանգիստ ու անվտանգ։«Եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի Լեհաստանում, ինչպես Ուկրաինայում, մեզ համար հեշտ չի լինի, բայց նրանք պետք է հասկանան, որ հնարավոր չէ մեզ ծնկի բերել»,- նշել է Լուկաշենկոն։