ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար և առաջարկել դիտարկել Հայաստանում նաև Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:Ըստ աղբյուրի՝ Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: