Monday, 07 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հայտարարել է, որ, եթե աարեւմտյան երկրները Ուկրաինային թույլ տան իրենց մատակարարած հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորք, ապա դա կլինի արդեն ոչ թե Ուկրաինային որեւէ բան թույլ տալ-չտալու հարց, այլ կոնֆլիկտի բնույթի փոփոխության: Ըստ Պուտինի, Ուկրաինան չի կարող ինքնուրույն սահմանել թիրախներ եւ տալ այդ հրթիռների առաջադրանք, դա կարող է անել միայն ՆԱՏՕ-ն, իր հետախուզական, արբանյակային եւ անձնակազմերի միջոցներով: Պուտինը հայտարարել է, որ դա կգնահատեն որպես ՆԱՏՕ ուղիղ ներգրավում, ըստ այդմ կկայացնեն դրանից բխող համապատասխան որոշումներ: Թեման բավականին սրվել է վերջին երկու-երեք օրերին: Բրիտանական Գարդիանը գրել է, որ Բրիտանիան թույլ է տվել Կիեւին իր մատակարարած հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքի օբյեկտների: Սրա պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենն էլ, որ նախորդ օրը իր բրիտանացի գործընկերոջ հետ այցելել էր Կիեւ, հայտարարել է, որ հարցը քննարկվում է, պարզապես ձեռնպահ է մնացել օպերատիվ դետալներ ներկայացնելուց:

Սեպտեմբերի 13-ին սպասվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, որի ընթացքում, ըստ տեղեկության, Զելենսկին Վաշինգտոնին կներկայացնի այն թիրախների ցանկը, որոնք խոցելու թույլտվություն է ակնկալում Վաշինգտոնից ու Լոնդոնից: ԱՄՆ ակնկալում է, որ Զելենսկին ներկայացնելու է ոչ միայն ցանկը, այլ նաեւ ըստ էության գործողությունների, նպատակների որոշակի պլան: Պուտինը փաստացի հայտարարում է, ընդ որում հենց իր դեմքով, այլ ոչ թե խոսնակի կամ այլ պաշտոնյայի, որ այդպիսի որոշումը կգնահատեն ՆԱՏՕ միջամտություն եւ կգործեն ըստ այդմ: Դա նշանակում է, որ Ռուսաստանն առնվազն այդ հայտարարությամբ ակնարկում է ՆԱՏՕ անդամ երկրներին թիրախավորելու իրավունք: Սա բլե՞ֆ է, որով Պուտինը փորձում է կանգնեցնել Վաշինգտոնին, թե՞ հակառակը՝ այդպիսի հայտարարությամբ ստեղծում է իրավիճակ, երբ Վաշինգտոնը Կիեւին թույլտվություն չտալու պարագայում կհայտնվի այսպես ասած Պուտինին զիջողի դերում:

Եթե իրադարձությունները զարգանան այսպես ասած թույլտվության ճանապարհով, ապա դա կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կբարձրանա ոչ միայն եւս մեկ, այլ ըստ էության լարվածության մի քանի աստիճանով: Ամբողջ հարցն իհարկե այն է, թե այդ հանգամանքը որքանով է մնալու կառավարելիության տիրույթում: Այստեղ է առանցքային «ինտրիգը»՝ լարվածության աճին զուգահեռ ինչպիսի ընթացք ունի կառավարելիության «կորը»: Այդ կորը անցնում է ոչ միայն Ուկրաինայով, այլ նաեւ Կովկասով, հետեւաբար հարցն անմիջական արդիականություն ու հրատապություն ունի Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում