Monday, 07 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում

Քաղաքաշինության ոլորտում հավաստագրման և լիցենզավորման անցումային փուլի համար սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։ Դաշտը կանոնակարգելուն և աշխատանքների ավելի բարձր որակ ապահովելուն ուղղված նոր ընթացակարգը ոլորտի բոլոր դերակատարներին խաղի հստակ կանոններ է թելադրում։ Ի՞նչ խնդիրներ են վերհանվել այս ընթացքում, ի՞նչ հարցեր են մտահոգում ոլորտի ներկայացուցիչներին և ի՞նչ է սպասվում նրանց. ներկայացնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։ Անցումային փուլում լուծված խնդիրներ2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով մինչև սեպտեմբերի 17-ը սահմանվել է անցումային փուլ։ Այս ընթացքում զուգահեռ իրականացվում է 2 գործընթաց՝ մասնագետների հավաստագրում և գործող կազմակերպությունների վերալիցենզավորում։ «Այս պահին ունենք 2150 հավաստագրված մասնագետ։ Զուգահեռաբար վերալիցենզավորվել է մոտ 750 կազմակերպություն և տրամադրվել 1100 ներդիր։ Հաշվի առնելով, որ urban.e-gov.am հարթակով օրական ստանում ենք շուրջ 300 հայտ, նշված թվերը կաճեն»,-կարծում է Դավիթ Գրիգորյանը։Նախքան հավաստագրման գործընթացի մեկնարկը կոմիտեն բուհերից ստացել, և հրամանով հաստատել է ոլորտին առնչվող մասնագիտությունների ցանկը։ Սակայն ընթացքում պարզվել է, որ ցանկից դուրս բազմաթիվ են նեղ մասնագիտական ամենաբազմազան անվանումներով դիպլոմները, որոնք շնորհվել են տարբեր տարիների։ «Օրինակ՝ էներգետիկի հավաստագրի համար դիմում են մոտ 30 տարբեր անվանումով դիպլոմ ունեցող մասնագետներ։ Արդյունքում բազմաթիվ հայտեր մերժվում էին։ Հարցը լուծելու համար անցումային կարգում կատարեցինք փոփոխություն»,-պատմում է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ Արդյունքում այն մասնագետները, որոնք ունեն կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն են ծավալում քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, որտեղ ունեն աշխատանքային 10 տարվա փորձ և համապատասխան որակավորում, նրանք ևս ստանում են հավաստագիր։ Այս հնարավորությունից արդեն օգտվել է ավելի քան 100 մասնագետ։ Հաստատվել է նաև վերաորակավորման կարգը, որի շնորհիվ կրթության և փորձի տարբերությամբ մասնագետները կարող են վերաորակավորում անցնել համալսարաններում, ապա հավաստագրվել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում վերաորակավորված շուրջ 40 մասնագետ արդեն կարողացել է հավաստագրվել։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ևս սկսել է նման ծրագրեր։ Փոքր խումբ կազմող անհատ ձեռնարկատերերը ևս կարող են վերալիցենզավորվել։ Լուծվել է պետական այլ կառույցների թվային հարթակներից տվյալների արտացոլման խնդիրը։Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 17-ից հետոՄինչև սեպտեմբերի 17-ը չվերալիցենզավորվելու դեպքում կազմակերպություների հին լիցենզիան օրենքի ուժով դադարելու է գործել։

Դրանից հետո ևս կազմակերպությունը կարող է դիմել լիցենզավորման համար, սակայն գործելու են արդեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները։ Այս դեպքում անհրաժեշտ է լինելու ներկայացնել նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ բնագավառում գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն 3 աշխատանք՝ ի տարբերություն անցումային փուլում պահանջվող 1 աշխատանքի։Նախկին փորձը հաշվի առնելով՝ բնագավառում գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն կունենա դիմելու 1-ին դասի լիցենզիայի համար։ Մինչդեռ ոլորտ նոր մուտք գործող կազմակերպությունը կկարողանա դիմել 3-րդ կամ 2-րդ դասի համար։ Իսկ անցումային փուլում չհավաստագրված մասնագետները սեպտեմբերի 17-ից հետո նախ պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացում, հավաքեն անհրաժեշտ կրեդիտներ և նոր միայն կարողանան դիմել՝ հավաստագիր ստանալու համար։Անդրադառնալով շատերին մտահոգող հարցին, թե արդյոք պետական ծրագրով, օրինակ, դպրոցի կառուցման շինարարությունը կանգնելու է, եթե կազմակերպություն չի վերալիցենզավորվել՝ Դավիթ Գրիգորյանը պարզաբանում է. «Նախկին լիցենզիան դադարելու է գործել։ Սակայն եթե կազմակերպությունը դիմի նոր լիցենզիայի համար, ժամանակի մեծ կորուստ չի ունենա. գործընթացը կարճ է տևում։ Շաբաթական անցկացնում ենք հանձնաժողովի 3 նիստ։ Եթե 2022 կամ 2023 թվականին տրամադրվել է տարեկան մոտ 600 լիցենզիա, ներդիր, ապա միայն նախորդ շաբաթ 450 լիցենզիա և ներդիր՝ գրեթե 1 տարվա չափ»։Ոլորտում բարձր որակի ապահովումը՝ հանրային պահանջԳործընթացն իրագործելիս՝ Քաղաքաշինության կոմիտեի համար առաջնորդող է հանրային պահանջը՝ ունենալու որակյալ շինարարություն, նախագիծ, տեխնիկական հսկողություն, փորձաքննություն և տեխնիկական վիճակի հետազննության ծառայություն։ «Որպես ոլորտը կարգավորող մարմին՝ մեզանից ակնկալվում է կանոնակարգել և ապահովել որակյալ դաշտ։ Ինչո՞ւ պետք է շինարարությունում աշխատեն մարդիկ, որոնք չունեն համապատասխան կրթություն, ներուժ։ Երբ համապատասխան որակավորում չունեցողը բարձր ռիսկայնության օբյեկտի՝ դպրոցի կամ բազմաբնակարան շենքի նախագիծ է անում, հետագայում խնդիրներ են ծագում։ Եթե ունենք, պայմանական, 1000 շինարարար, որ կարող են կառուցել 1000 շենք, ինչո՞ւ նույն ռեսուրսով կառուցել 3000։ Այս կարևորագույն խնդիրն ենք փորձում լուծել։ Իհարկե, կլինեն ոլորտի ներկայացուցիչներ, որոնք դժվարությամբ են հարմարվում նոր իրողություններին, մասնագիտական դաշտի արդի պահանջներին, կամ տարբեր պատճառներով չհամապատասխանելով պահանջներին՝ կդժգոհեն նոր կարգավորումներից, բայց դա չպետք է կանգնեցնի բարեփոխումների ընթացքը։ Բարեբախտաբար ոլորտի ներկայացուցիչների զգալի մասը գիտակցում է վաղուց սպասված այս կարգավորումների կարևորությունը»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։Նոր պահանջների հետքերովՅուրաքանչյուր ներդիրի համար սահմանված է ընդամենը մեկ հավաստագրված մասնագետ ունենալու պահանջ։ Մյուսներն առանց հավաստագրվելու կարող են շարունակել աշխատել։

Բացի այդ, կախված դասից, տեսակից՝ կազմակերպությունները պետք է ունենան բարձրագույն կրթությամբ 1-5 ինժեներատեխնիկական անձնակազմ (ինչը նաև նորմերից է բխում է), որոնց համար չկա շինարարական կրթության պահանջ։ Անդրադառնալով ոլորտի ներկայացուցիչներին հուզող մյուս հարցին՝ կոմիտեի պաշտոնյան հստակեցնում է, որ քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարվող աշխատանքը, չհամարվելով մշտական, այլ կարճ ժամանակահատվածում ծառայության ձեռքբերում, չի ներառվում որպես փորձ։ «Այս մոտեցմամբ ձգտել ենք նաև կարգավորել գործատու-աշխատակից հարաբերությունները։ Հաճախ կազմակերպությունները քաղիրավական պայմանագրերով ընդգրկում էին մի քանի մասնագետ, ապա 2 ամսից դադարեցնում պայմանագիրը՝ պատճառաբանելով գործի բացակայությամբ։ Փոխարենը, եթե չեն կարող այդքան անձնակազմ պահել, կարող են կասեցնել լիցենզիան, հետագայում դիմել և կասեցումը հանել։ Դրանք կարճատև գործընթացներ են»,-բացատրում է կոմիտեի ներկայացուցիչը։ Թեև օրենսդրական փոփոխություններով կազմակերպությունների համար նոր իրողություն է ստեղծվում, որին պետք է ընտելանան՝ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է, որ հավաստագրման շնորհիվ ոլորտի մասնագետներն ավելի պաշտված են դառնում. «Ցավոք, նախկինում եղել են դեպքեր, երբ առանց մասնագետի իմացության նրանց տվյալները ներկայացնելով՝ անբարեխիղճ ընկերությունները լիցենզիայի ներդիր են ստացել։ Այդ առումով մասամբ անվերահսկելի էր դաշտը, ինչը հավաստագրման ներդրմամբ կկանոնակարգվի։ Բացի այդ, եթե հավաստագրված մասնագետի հետ պայմանագիրը խզվի, կազմակերպության ներդիրը ևս կդադարի գործել։

Ընդհանուր առմամբ, լիցենզավորման գործընթացով հնարավոր կլինի դաշտի վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալ»։Կազմակերպությունների առջև դրված մյուս պահանջներից է կայքի առկայությունը, ինչը վերաբերում է միայն 1-ին դասի լիցենզիայի համար դիմողներին։ Բավական է ունենալ հետադարձ կապի տվյալներ, համառոտ տեղեկատվություն ընկերության և գործունեության մասին։Ինչո՞ւ են մերժվում հայտերըՀայտերի մերժման հիմնական պատճառը, կոմիտեի ներկայացուցչի դիտարկմամբ, կրթության անհամապատասխանությունն է, որի լուծումն արդեն տրվել է։ Մյուսը՝ փորձի անհամապատասխանությունն է ընտրած դասին կամ կարգին։ Օրինակ՝ դիմում են 1-ին դասի համար, բայց ներկայացնում 2-րդ դասին բավարարող աշխատանք։ Սակայն խմբագրելու հնարավորություն է տրված։ Շատերը պարզապես չեն ծանոթանում պահանջներին։Օրենսդրական փաթեթն ԱԺ կողմից հաստատվել է դեռ 2022-ի դեկտեմբերի 16-ին, ուժի մեջ մտել միայն 1 տարի անց՝ անցումային փուլով 9 ամիս ժամանակ նախատեսելով դիմելու համար։ Ողջ ընթացքում կազմակերպվել է լայն իրազեկում. հանդիպումներ յուրաքանչյուր շաբաթ, էլեկտրոնային փոստով ծանուցումներ, ԶԼՄ-ներով լուսաբանումներ, անիմոցիոն սոցիալական հոլովակներ և այլն։ Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծում է, որ բավարար ժամանակ է եղել նոր ընթացակարգերին ծանոթանալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում