Tuesday, 08 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Հատկապես դա նկատվում է Երևանում, քանի որ եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքը մայրաքաղաքում գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ոլորտի մասնագետները նշում են, որ այժմ սպասողական, անորոշության փուլ է։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը նշեց, որ ամռան ամիսներին անշարժ գույքի հատկապես առաջնային շուկայում որոշակի պասիվություն էր նկատվում։ «Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,-ասաց Արսեն Ավետիսյանը։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ առաջնային շուկայում ակտիվությունն ավելանալու է։ Կառուցապատողների մոտ էլ կա այն ընկալումը, որ այս մոդելի շրջանակում Երևանում բնակարան վաճառելու վերջին հնարավորությունն է և հանդես են գալու տարբեր ճկուն առաջարկներով։ «Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն եկամտահարկի հետվերադարձի օրենքի հնարավորություններից օգտվել ու մինչև տարեվերջ գույք ձեռք բերել, ապա խորհուրդ ենք տալիս շտապել։ Պետք է հաշվի առնել, որ բանկի կողմից ձևակերպումները 20 օրից ավելին է տևում։ Այնպես որ այսօրվանից այդ աշխատանքներով պետք է զբաղվել, որ ժամկետների մեջ տեղավորվեն։ Վստահաբար, որքան տարվա վերջը մոտենա, այդքան ավելի է մեծանալու պահանջարկը»,-ասաց Արթուր Մնացականյանը։ Ինչ վերաբերում է գներին, ապա Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանն էլ նշեց, որ   Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում։ «Հնարավոր է կարճաժամկետ գնային որոշակի փոփոխություն լինի, բայց երկարաժամկետ կտրվածքով էական նվազում չեմ կարծում, որ լինի։ Կառուցապատումը Երևանում դանդաղելու է, մնալու են խոշոր խաղացողները, հետևաբար շուկայում առաջարկը նվազելու է։ Դա նշանակում է, որ մարդիկ ամեն դեպքում ցանկանալու են Երևանում բնակարան գնել, իսկ քանի որ առաջարկը քիչ է լինելու, հետևաբար գները չեն նվազելու»,-ասաց Ռուստամ Գրիգորյանը։ Մասնագետները կարծում են, որ 2025 թվականի առաջին եռամսյակն անշարժ գույքի շուկայում հանգիստ կլինի, իրենց բնորոշմամբ, «կսառի», հետո կրկին ակտիվություն կնկատվի։ Նրանց գնահատմամբ՝ անշարժ գույքի առաջնային շուկայում այսօր բավական ակտիվություն նկատվում է մարզերում։ Նորակառույցներ են հայտնվում այնպիսի քաղաքներում, որտեղ վերջին տարիներին շենք չի կառուցվել՝ Էջմիածինում, Աշտարակում, Հրազդանում, Աբովյանում, Սևանում։ Մարզային քաղաքներում բնակֆոնդի խնդիր կա, նույնիսկ վարձակալության համար դժվար է դարձել բնակարաններ գտնելը։ Հետևաբար` կուտակված պահանջարկը բավարարում են նորակառույցները։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում