Saturday, 05 10 2024
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»

Ուկրաինայի նախագահի ինքնությունը չբացահայտած խորհրդականն ամերիկյան ABC հեռուստաընկերությանը ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկինի հետ բանակցություններում Զելենսկին նրան է փոխանցել «Ռուսաստանի խորքային տարածքին հեռահար հրթիռների հավանական հարվածներ հասցնելու պլանը»:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին չի հերքել, որ խնդիրը քննարկվել է, բայց ասել է, որ դրանք «կշարունակվեն Վաշինգտոնում»՝ երբ ինքը նախագահ Բայդենին «կզեկուցի, թե Կիեւում ինչ է լսել»: Միջազգային մամուլը համոզված է, որ Մեծ Բրիտանիան Կիեւին թույլատրել է «ազատորեն կիրառել բրիտանա-ֆրանսիական համատեղ արտադրության Storm Shadow հեռահար հրթիռները»:

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի տեղեկատվական հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի կարծիքով՝ «ԱՄՆ կողմից Ռուսաստանի տարածքին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվության որոշման կայացումը մի քանի օրերի հարց է»:

Ռուսաստանյան մամուլը փոխանցում է հնարավոր իրավիճակի վերաբերյալ նախագահ Պուտինի գնահատականը, ըստ որի՝ «գերճշգրիտ հրթիռներով Ռուսաստանի տարածքում նշանակետեր խոցելն առանց տիեզերական հետախուզության անհնար է, և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նման հնարավորության մասին խոսելիս պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ գործ ունեն»:

Ռուսաստանի նախագահը փաստացի չի բացառում այսպես կոչված՝ «աստղային պատերազմը»: Այդ հավանականությունը, ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, առկա էր նաև անցյալ դարի 70-80-ական թվականներին, բայց ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը քաղաքական կամք դրսևորեցին, և Ռեյգան-Գորբաչով հանդիպմամբ սպառնալիքը չեզոքացվեց:

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, ըստ էության, ստեղծվում է նույն իրավիճակը: Վաշինգտոնը կհատի՞ կարմիր գիծը: Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև Կրեմլում ոչ թե Գորբաչովն է, այլ՝ Վլադիմիր Պուտինը, որ կարող է Արեւմուտքի հետ դիմակայությունը հասցնել միջուկային և տիեզերական առճակատման:

Խնդիրն այն է, թե Կիեւին «զսպաշապիկ հագցնելու» Վաշինգտոնի որոշման մոտիվացիան Ռուսաստանի նախագահի իրական անկանխատեսելիությու՞նն է, թե՞ կողմերի միջև կա խորքային պայմանավորվածություն, և «ապոկալիպսիսի հավանականության» շուրջ տեղեկատվա-քարոզչական «ինտերվենցիան» հասցեագրված է «միամիտների՞ն»:

Այս առումով խիստ ուշագրավ է այսպես կոչված «Ղրիմյան պլատֆորմի» մասնակիցներին Թուրքիայի նախագահի հղած տեսաուղերձը, որտեղ նա ոչ միայն կրկնում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, այլև պնդում, որ Ղրիմը պետք է վերադարձվի Կիևի իրավազորությանը:

Ռուսաստանի դեմ նման կոշտ հայտարարություն Էրդողանը թույլ է տալիս, կարծես, առաջին անգամ: Դա Թուրքիայի միջազգային դերակատարության վերանայու՞մ է: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանի նախագահի Անկարա այցը հետաձգվել է, և «պատճառը տեխնիկական-արարողակարգային է»:

Մոսկվան պահանջել է, որ թուրքական կողմը թույլատրի, որպեսզի ռուսաստանյան կործանիչները Պուտինի ինքնաթիռն ուղեկցեն մինչև Անկարայի օդանավակայանում վայրէջքի պահը: Անկարան չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ չի կարող «անջատել ՆԱՏՕ-ի հետ լիովին ադապտացված ՀՕՊ համակարգը»: Թուրքիան այդ կերպ վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգի անբաժանելի մաս է, դերակատար, Արեւմուտքի ռազմավարական գործընկեր: Անկարայի այս բացահայտումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում